Հայագիտության ամբիոն

Ամբիոնը ձևավորվել է 1967 թվականին որպես հայոց լեզվի և գրականության ամբիոն: Հետագայում ընդլայնվել է և վերանվանվել հայագիտության ամբիոն: Տարբեր տարիներին այն ղեկավարել են պրոֆեսորներ Է. Խոնդկարյանը, Ֆ. Խլղաթյանը Գ. Գևորգյանը, Դ. Գյուրջինյանը: 2024 թվականից ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա.Ղուկասյանը:

Ամբիոնը գործում է համալսարանի թարգմանության ֆակուլտետի կազմում և պարտադիր ու կամընտրական տարբեր դասընթացներ է իրականացնում համալսարանի բոլոր ֆակուլտետներում:

Կարևորելով հայագիտական առարկաների դերը ազգային ինքնության և արժեքների արմատավորման, միջմշակութային և մասնագիտական հաղորդակցման հմտությունների ձևավորման մեջ՝ ամբիոնն առաջարկում է հայագիտական մի շարք դասընթացներ հայոց լեզվից, հայ գրականությունից, հայոց պատմությունից և ազգային մշակույթից, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Ամբիոնի առաքելությունը

Հայագիտական առարկաների ուսուցմամբ նպաստել աշխատաշուկայում մրցունակ, մասնագիտական հաղորդակցման անհրաժեշտ հմտություններ, տարբեր իրադրություններում խոսքային համապատասխան վարքագիծ դրսևորելու կարողություն ունեցող մասնագետների պատրաստմանը:

Ամբիոնի նպատակը

Լեզվական արդյունավետ հաղորդակցման կարողությունների մշակման, պատմական մտածողության ձևավորման, ազգային մշակույթի իմացության միջոցով նպաստել հանրամշակութային կոմպետենցիաների զարգացմանը:

Ամբիոնի գործառույթները

  • Իրականացնել ուսումնամեթոդական, ուսումնագիտական և գիտահետազոտական գործունեություն
  • Մասնակցել մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ), չափորոշիչների, ուսումնական պլանների մշակման գործընթացին
  • Տրամադրել մասնագիտական եզրակացություններ, խորհրդատվություններ, կարծիքներ ատենախոսությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների և գիտամեթոդական այլ աշխատանքների վերաբերյալ
  • Ապահովել ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական շարունակական զարգացման և վերապատրաստման գործընթացները
  • Ստեղծել ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն, հրատարակության պատրաստել ժողովածուներ, մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր
Կարդալ ավելին
Փակել

Պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ

  1. Դավիթ Գյուրջինյան - բ.գ.թ., դոցենտ
  2. Ալիսա Ղուկասյան - բ.գ.թ., դոցենտ
  3. Նարինե Հեքեքյան - բ.գ.թ., դոցենտ
  4. Անահիտ Հակոբջանյան - բ.գ.թ., դոցենտ
  5. Լիլիթ Գևորգյան - բ.գ.թ., դոցենտ
  6. Արտակ Ղուլյան - բ.գ.թ., դոցենտ
  7. Աշխեն Գրիգորյան - պ.գ.թ., ավագ դասախոս
  8. Սուսաննա Աբազյան – ավագ դասախոս
  9. Հայկանուշ Մեսրոպյան- բ.գ.դ., դոցենտ
  10. Վարդուհի Դավթյան - բ.գ.թ., դոցենտ
  11. Նարինե Մարկոսյան - բ.գ.թ., դոցենտ
  12. Սիրարփի Խաչատրյան – մ.գ.թ., դոցենտ
  13. Հայկ Գրիգորյան - պ.գ.թ., դոցենտ
  14. Հակոբ Մուրադյան - պ.գ.թ., դոցենտ
  15. Կարեն Գասպարյան - պ.գ.թ., դոցենտ
  16. Ռենա Մովսեսյան - բ.գ.թ., դոցենտ
  17. Սուսաննա Գրիգորյան - բ.գ.թ., դոցենտ
  18. Նունե Խաչատրյան - բ.գ.թ., դոցենտ
  19. Հասմիկ Ղազարյան - բ.գ.թ., դոցենտ
  20. Մանուշակ Սողոմոնյան - բ.գ.թ., դոցենտ
  21. Անահիտ Մուրադյան - բ.գ.թ., դոցենտ
  22. Տիգրան Սիրունյան - բ.գ.թ., ավագ դասախոս
  23. Սասուն Համբարձումյան - բ.գ.թ., ավագ դասախոս
  24. Մարիամ Մկրտչյան - բ.գ.թ., ավագ դասախոս
  25. Շուշան Ասիլբեկյան - բ.գ.թ., ավագ դասախոս
  26. Հասմիկ Հովհաննիսյան - ավագ դասախոս
  27. Արմինե Խերանյան – դասախոս
  28. Արմինե Կոստանդյան - դասախոս
  29. Աննա Գաբրիելյան – դասախոս
  30. Հասմիկ Ավանեսյան –  լաբորանտ