Հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոն

Նպատակը

  • Պատրաստել արդի հասարակական պահանջներին համապատասխան տեղեկատվության և հանրային հաղորդակցման ոլորտի մրցունակ  մասնագետներ,
  • Խթանել հաղորդակցման ոլորտի հետազոտական ներուժը,
  • Ապահովել հանրային կապերի և այլ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական որակյալ կրթություն,
  • ԲՊՀ ֆակուլտետների և ամբիոնների հետ խորհրդակցելով՝ համակարգել ոլորտի առարկայացանկի կազմման աշխատանքները և կազմակերպել ծրագրերի և դասավանդվող առարկաների ձևավորման, առարկաների նկարագրերի կազմման աշխատանքները,
  • Խթանել որակյալ և մրցունակ կրթության ապահովման ճանապարհով ՀՀ-ում հանրային հաղորդակցության և տեղեկատվական ոլորտի զարգացումը:
  • ԲՊՀ ֆակուլտետներին և ամբիոններին առաջարկություններ ներկայացնել ուսանողների ընդհանուր գիտական և գործիքային կոմպետենցիաների ձեւավորմանը նպաստող առարկայացանկի կազմման վերաբերյալ,
  • ԲՊՀ շրջանակներում աջակցել տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի դասավանդվող առարկաների ինտեգրմանը համաեվրոպական կրթական մակարդակին և ապահովել դասախոսների տեղեկացվածությունը` ոլորտի առարկաների զարգացումների ժամանակակից միտումներին,
  • Ուսանողների հետ իրականացնել խորհրդատվական և արտալսարանային աշխատանքներ` միջազգային և Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության և հանրային հաղորդակցման   ոլորտին առնչվող խնդիրների շուրջ,
  • ԲՊՀ շրջանակներում նպաստել Հայաստանի Հանրապետությունում հանրային կապերի  ոլորտի ուսումնասիրություններին,
  • Աջակցել ԲՊՀ համագործակցությանը Հայաստանի Հանրապետության և արտերկրների համապատասխան կրթական և գիտական հաստատությունների հետ,
  • Նպաստել տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական կրթության բարելավմանը
  • Նպաստել տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում ընթացող զարգացումների մասին ԲՊՀ ուսանողների իրազեկվածությանը:

Գործառույթները

  • Կազմել հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի դասավանդվող առարկայացանկը, քննարկել առարկաների նկարագրերը, հետևել դրանց դասավանդման ընթացքին, անհրաժեշտության դեպքում վերանայել և համալրել դրանք,
  • Կազմակերպել և իրականացնել մագիստրոսների ատենախոսությունների թեմաների քննարկումներ,
  • Կազմակերպել մագիստրատուրայի ուսանողների ուսումնաարտադրական, գիտաարտադրական պրակտիկան,
  • Մշակել, կազմել և հրատարակել դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, բուկլետներ, ուղեցույցներ,
  • Կազմակերպել գիտա-կրթական միջոցառումներ` գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ, ցուցադրություններ և այլն,
  • Կապեր հաստատել Հայաստանի և արտերկրի համապատասխան կրթական հաստատությունների հետ,
  • ԲՊՀ ուսանողության համար կազմակերպել գործնական պարապմունքներ առաջատար ԶԼՄ-ներում, կինոդիտումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ
  • Հայաստանում PR-ի միջազգային չափանիշների ու սկզբունքների արմատավորում
  • Հանրային հաղորդակցման հիմնախնդիրների գիտական հետազոտությունների իրականացում
  • Ուսումնական ծրագրերի արդիականության և շարունակական բարելավման ապահովում շրջանավարտների կարծիքների ուսումնասիրման միջոցով և գործատուների առաջարկի գնահատման հիման վրա
  • Ուսանողների և շրջանավարտների համար խորհրդատվական և արտալսարանային աշխատանքների իրականացում, ուսմանը և մասնագիտական զարգացմանն առնչվող օգտակար գրականության մշակում և հրապարակում
  • Գիտակրթական միջոցառումների կազմակերպում՝ սեմինարների, կլոր սեղանների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման և վերապատրաստման դասընթացների իրականացում:
Կարդալ ավելին
Փակել

Պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ

  1. Արմեն Աշոտի Սարգսյան - փ.գ.թ., դոցենտ
  2. Անահիտ Միհրանի Հակոբյան - դասախոս
  3. Արմեն Նվերի Խաչիկյան - դասախոս
  4. Նազելի Արամի Հայրապետյան - դասախոս
  5. Պապին Օնիկի Մուրադյան - դասախոս
  6. Ռոզա Աշոտի Գրիգորյան - դասախոս
  7. Գոհար Սերգեյի Մկոյան - ավագ դասախոս
  8. Նարինե Սուրիկի Եգանյան - դասախոս
  9. Կարեն Մանվելի Սիմոնյանին - դասախոս
  10. Անի Դավիթի Աբրահամյանին - դասախոս
  11. Տատևիկ Սամվելի Հովհաննիսյան - դասախոս
  12. Հասմիկ Արտակի Հովհաննիսյան - Լաբորանտ