Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն

ԱՄԲԻՈՆԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնն ունի բավական հին և հարուստ պատմություն: Այն սկզբնապես գործել է ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնների տեսքով։ 1957-1962 թթ., երբ Վ. Ժդանովի անվ. Ռուսական մանկավարժական ինստիտուտը միացավ ԵՊՀ-ին, ամբիոնները միացան ԵՊՀ-ի համապատասխան՝ ռուս գրականության և արտասահմանյան գրականության ամբիոններին: 1962թ. Վ. Բրյուսովի անվ. Ռուսական մանկավարժական ինստիտուտի հիմնադրումից մինչև 2007թ. ամբիոնները գործում էին առանձին:

 

Ռուս գրականության ամբիոնը ղեկավարել են` բ.գ.թ., դոց. Կ. Այվազյանը, բ.գ.դ., դոց. Մ. Միրզա-Ավագյանը, բ.գ.թ., դոց. Է. Նուրալովը, բ.գ.դ., պրոֆ. Ս. Դարոնյանը, բ.գ.դ., պրոֆ. Ս. Գուլակյանը, բ.գ.դ., պրոֆ. Մ. Ամիրխանյանը և բ.գ.դ., պրոֆ. Ե. Ալեքսանյանը: Հայաստանում ռուս գրականագիտության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել ամբիոնի այնպիսի մանկավարժ-գիտնականներ, ինչպիսիք են Սերգեյ Դարոնյանը, Իրինա Աթաջանյանը, Նաիրա Սեյրանյանը, Էդուարդ Նուրալովը, Կարեն Սապարովը, Նատալյա Կորխմազյանը, Սոնյա Դավթյանը և այլք։ Ռուս գրականության ամբիոնի հայտանիշն է եղել մշտապես Բրյուսովագիտությունը, որը Էլմիրա Դանիելյանի, իսկ այսօր նաև Անն Չուլյանի շնորհիվ միջազգային վարկանիշ  է ձեռք բերել։

Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը հաջորդաբար ղեկավարվել է այնպիսի առաջնակարգ մասնագետների կողմից, ինչպիսիք են բ.գ.դ., պրոֆ. Ս. Սողոմոնյանը, բ.գ.թ., դոց. Գ. Մաջարյանը, բ.գ.դ., պրոֆ. Լ. Սամվելյանը, բ.գ.թ., դոց. Ա. Գասպարյանը, բ.գ.թ., պրոֆ. Է. Նուրալովը, բ.գ.դ., պրոֆ. Ե. Կառաբեգովան, միշտ եղել է համաշխարհային գրականության և մշակույթի գիտական և կրթական կենտրոն։ Հայաստանում համաշխարհային գրականագիտության զարգացման գործում իրենց մեծ ավանդն են ունեցել այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են Գ.Մաջարյանը, Աազատուհի Գասպարյանը, Մարգարիտա Ասլանյանը, Էլեոնորա Ղուկասյանը, Նինա Հայրապետյանը, Ելենա Կառաբեգովան։ 2007թ-ին Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնները միավորվեցին «Գրականագիտության ամբիոնի» ներքո, հետագայում «Երկրագիտություն» մասնագիտությունը ամբիոնին միացնելու հետ կապված  այն վերանվանվեց «Համաշխարհային գրականության և մշակույթի» ամբիոնի։

2007 թ.-ից ամբիոնը ղեկավարվել է բ.գ.դ., պրոֆ Ելենա Կառաբեգովայի, բ.գ.թ., դոց. Ելենա Էթարյանի, Շուշանիկ Թամրազյանի, իսկ 2012թ.-ից ցայսօր բ.գ.թ., պրոֆ. Նատալյա Խաչատրյանի կողմից։

Իր սկզբնավորման օրից ամբիոնը ծավալել է հարուստ գիտական գործունեություն:
Հարկ է հիշատակել ավանդույթի ուժ ստացած «Բրյուսովյան ընթերցումները», որոնք միջազգային հռչակ բերեցին ամբիոնին՝ այն դարձնելով ժամանակակից բրյուսովագիտության ամենանշանակալից կենտրոններից մեկը: Կազմակերպվել են նաև «Ջիվիլեգովյան ընթերցումները», «Գոգոլյան ընթերցումները», «Գրիբոեդովյան ընթերցումները», ինչպես նաև  «Գրականության և մշակույթի արդի հիմնախնդիրներ» միջազգային և «Գրականության հիմնախնդիրներ» երիտասարդ գիտնականների ամենամյա գիտաժողովները: 

Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնը ծավալում է բազմակողմանի գործունեություն գրականության պատմության և տեսության, համեմատական գրականության և բրյուսովագիտության շուրջ: Ըստ իրենց մասնագիտական լեզուների՝ ուսանողներին հնարավորություն է տրվում մասնագիտանալ ռուս, ֆրանսիական, իտալական, գերմանական, անգլո-ամերիկյան գրականությունների մեջ։ Դասընթացներն անցկացվում են ինչպես մայրենի, այնպես էլ ուսումնասիրվող լեզուներով։ 

ԱՄԲԻՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

Գրականությունը հասարակական գիտակցության ձև է,  որում վառ արտահայտված են ազգային մտածողությունը, պատմությունը, ավանդույթները, աշխարհայացքի առանձնահատկությունները։

Գրականության պատմության իմացությունը նպաստում է. տարբեր երկրների մշակութային գործընթացների բազմազանության և փոխկապակցվածության ավելի խորքային ընկալմանը, համաշխարհային մշակութային գործընթացների օրինաչափությունների իմացությանը, հնարավորություն է տալիս համեմատել սեփական և օտար մշակույթների  առանձնահատկությունները, ձևավորում և զարգացնում է ստեղծագործական ներուժը։

Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի առաքելությունն է նպաստել ապագա հայ մտավորականության մշակութային ձևավորմանը, հոգևոր աշխարհի հարստացմանը, այլ երկրների գրական և պատմամշակութային  արժեքները Ճանաչելուն։ Գրականության և մշակույթի ուսումնասիրությունը, սերտորեն կապված լինելով հարակից գիտությունների հետ, լրացնում է նաև ուսանողների՝ այլ գիտություններից /աշխարհագրության, կրոնի, փիլիսոփայության, բնագիտության, արվեստի տարբեր ճյուղերի/ ունեցած գիտալիքների պաշարը։ Առանձնահատուկ պետք է նշել, որ ամբիոնում դասավանդվող առարկաները նպաստում են նաև լեզվական գիտելիքների կատարելագործմանը, քանի որ ստեղծագործությունները հանձնարարվում են բնագրերով։ 

ԱՄԲԻՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնական գործունեություն

Ամբիոնը պատրաստում է բանասեր-գրականագետներ և գրաքննադատներ, դասախոսներ, ինչպես նաև գրական խորհրդատուներ /հրատարակչությունների և խմբագրությունների համար/: Այսօր ամբիոնի շրջանավարտների զգալի մասը դասավանդում է տարբեր հաստատություններում, այդ թվում՝ ԲՊՀ-ում / Ս. Ապրեսովա, Կ, Գուլանյան, Ի. Պողոսյան, Ս. Ապրեսովա, Ա. Ջանիկյան, Հ. Այվազյանը, Ե. Էթարյանը, Լ. Սաֆարյանը, Հ. Եղիազարյան, Բ. Ավետիսյան,  և այլք/: Մի շարք շրջանավարտներ աշխատում են հայկական և միջազգային հաստատություններում, գրական-մշակութային հանդեսներում, մասնակցում են գիտական-մշակութային կյանքին հանրապետական և միջազգային մակարդակով:      

Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնում իրականացվում են «Անգլերեն  լեզու և գրականություն» և «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտություններով մագիստրոասական ծրագրերը:

2013 թվականից ի վեր, Փարիզի Sorbonne-4 Համալսարանի համագործակցության շրջանակներում «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունը համալրվել է «Ֆրանսիայի գրականություն և քաղաքակրթություն», իսկ 2014 թվականից՝ «Համեմատական գրականություն» մագիստրոսական ծրագրերով:

Ծրագրերը ստեղծվել և հաջողությամբ իրականացվում են Sorbonne-4 Համալսարանի պրոֆեսոր Բեռնար Ֆրանկոյի հետ համատեղ՝ հաշվի առնելով, որ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ծրագիրը հիմնականում իրականացվում է Sorbonne-4 Համալսարանում: 

Գիտահետազոտական գործունեություն

Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի գիտության ոլորտի գերակա ուղղություններն են՝

  • Բրյուսովագիտությունը (ավանդական ուղղությունը)

Մեր ամբիոնը տասնամյակներ շարունակ պատվավոր առաքելություն է կատարել՝ ուսումնասիրելու մեր համալսարանի տոպոնիմ՝ Վ.Բրյուսովի գեղարվեստական ժառանգությունը:

  • Գերակա նոր ուղղություններն են ՝

Պոստմոդեռնիզմը – 20-21-րդ դարերի ուղղություն, որում դեռևս որոշված չեն ժամանակային սահմանները, տարբեր երկրների գրականությունների ազգային առանձնահատկությունները, այլ գեղագիտական տեսությունների հետ փոխազդեցությունը,

Նեոռոմանտիզմը – եվրոպական ամենաքիչ ուսումնասիրված գրական հոսանքը, որի ազգային տարբերակներում ուրվագծված չեն ժամանակային սահմանները, որոշարկված չեն գեղագիտական սկզբունքները և ժանրային համակարգի առանձնահատկությունները։

Ամբիոնն ամեն տարի կազմակերպում էլ «Գրականության և մշակույթի արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որին իրենց մասնակցում են ունենում ոլորտում բարձր հեղինակություն վայելող անվանի գրականագետներ, ինչպես նաև երիտասարդ գիտնականների միջբուհական գիտաժողովը, որը թույլ է տալիս խթանել երիտասարդների շրջանում գրականության և մշակույթի նկատմամբ հետաքրքության մեծացմանը։

Ամբիոնն ամեն տարի Ֆրանկոֆոնյայի օրերի շրջանակում կամակերպում է «Գրական ընթերցումներ»։

2010թ-ից ի վեր Աիդա Կառնիգյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է Հայաստանում «Ֆրանսիական գրականության օրեր» միջոցառումների շարքը, որի շրջանակներում ԲՊՀ-ում կազմակերպվում են դասախոսություններ և ընթերցումներ` նվիրված ֆրանսիացի հանրաճանաչ գրողների (Մ.Դյուրաս, Ա.Ռ.Գրիե, Ժ.Պ.Սարտրի, Ժ.Ժընե, Ս.Բեկետ, Ն.Սարոտ և այլք) ստեղծագործություններին, որին իրենց մասնակցությունն են ունենում ոչ միայն «Փարիզ-Սորբոն 4» համալսարանի պրոֆեսորները, այլև Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դասախոսներն ու ֆրանսախոս ուսանողները։

Կարդալ ավելին
Փակել

 Դասախոսներ

  1. Գուլանյան Կարինե Հրաչիկի - դոցենտ, բ.գ.թ.
  2. Գևորգյան Ռուբեն Ռաֆայելի - դոցենտ
  3. Մարտիրոսյան Կոնստանտին Հենրիկի – դոցենտ, բ.գ.թ.
  4. Պողոսյան իրինա Կառլենի - դոցենտ, բ.գ.թ.
  5. Այվազյան Հասմիկ Ալբերտի – դոցենտ, բ.գ.թ.
  6. Վարդումյան Գոհար Դերենիկի - դոցենտ, պ.գ.թ.
  7. Վարդումյան Սուրեն Դերենիկի - դոցենտ, տ.գ.թ.
  8. Աբրահամյան Սուրեն Սերյոժայի – դոցենտ, բ.գ.թ.
  9. Ջանիկյան Անի Գրիգորիի – դոցենտ, բ.գ.թ.
  10. Ապրեսովա Սոնյա Վիտալիի – ավագ դասախոս, բ.գ.թ.
  11. Բաբյան Արմինե Ռաֆայելի – ավագ դասախոս
  12. Ավետիսյան Բագրատ Եփրեմի - դասախոս, բ.գ.թ.
  13. Ասատրյան Էլլա Ազատի – դասախոս
  14. Անտոնյան Թամարա Արթուրի – դասախոս
  15. Լուսինե Արամի Մուսախանյան - դասախոս
  16. Չուլյան Աննա- դոցենտ, բ,գ,թ

 Համատեղության կարգով

  1. Սաֆարյան Լիանա
  2. Եղիազարյան Հասմիկ Ազատի
  3. Հայրապետյան Էլեն

Հրավիրյալ դասախոս

  1. Խառատյան Ալլա Արամի

Նորություններ ➤

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վկայականների հանձնման արարողությունը

13.04.2021

Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան ...

ԲՊՀ երեք ուսանող մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ

07.04.2021

Նախաձեռնության նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների ...

«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում իրականացվեց այց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

06.04.2021

Վարդան Ասծատրյանը և Նարեկ Վան Աշուղաթոյանը այցի շրջանականերում նաև կարդացին դասախոսություն այցելուների համար։

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի մի շարք դպրոցների և այլ հաստատությունների հետ

06.04.2021

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի թիվ 112, 97, 109 դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչպես նաև ԲՊՀ-ում հյուրընկալվել են մի շարք դպրոցների, քոլեջների ...