Գերմաներենի ամբիոն

Գերմաներենի ամբիոնը հիմնադրվել է 1936 թվականին՝ բուհի  հիմնադրումից 1 տարի անց և եղել է ներկայիս ԲՊՀ-ի, այն ժամանակվա  Օտար լեզուների ինստիտուտի առաջին օտար լեզվի ամբիոնը։ 1938 թվականին Ամբիոնը թողարկել է երկամյա գերմաներենի դասընթացի առաջին շրջանավարտներին։ Այդ ժամանակ ամբիոնի գլխավոր առաքելությունը Հայաստանի Հանրապետության համար գերմաներենի ուսուցիչներերի պատրաստումն էր։ Հաջողությամբ իրագործելով այդ առաքելությունը գերմաներենի ամբիոնը ընդլայնել է իր պրոֆիլը՝ հաշվի առնելով կրթության ոլորտում օտար լեզուներին ներկայացվող ներկայիս պահանջները և բուհի ռազմավարությունը։ Այժմ Ամբիոնը պատրաստում է ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան, աշխատանքային շուկայում մեծ պահանջարկ վայելող, տնտեսության տարբեր ոլորտների մրցունակ մասնագետներ: Այս համատեքստում գերմանագիտությունը զուգորդվում է մանկավարժություն, լեզվաբանություն, թարգմանչական գործ, միջմշակութային հաղորդակցություն, սերվիս, քաղաքագիտություն, միջազգային զբոսաշրջություն, գրականագիտություն, հանրային կապեր մասնագիտացումներով:

Գերմաներենի ամբիոնն այլ ամբիոնների հետ համատեղ իրագործում է բուհական և հետբուհական կրթական ծրագրեր հետևյալ մասնագիտություններով.

Բակալավրիատ

Տևողությունը՝ 8 կիսամյակ, ամփոփիչ ատեստավորումը՝ ավարտական աշխատանքի պաշտպանություն:

(հեռակա ուսուցումը 10 կիսամյակ)

➢ Լեզվաբանություն / գերմաներեն
➢ Միջմշակութային հաղորդակցություն / գերմաներեն
➢ Թարգմանչական գործ / գերմաներեն – հայերեն
➢ Մասնագիտական մանկավարժություն / գերմաներեն
➢ Սերվիս / գերմաներեն

Մագիստրատուրա

Տևողությունը՝ 4 կիսամյակ, ամփոփիչ ատեստավորումը՝ մագիստրոսական թեզի պաշտպանություն:

➢ Թարգմանչական գործ / գերմաներեն - հայերեն

Ասպիրանտուրա

Տևողությունը՝ առկա – 6 կիսամյակ / հեռակա - 8 կիսամյակ/

ավարտվում է թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ:

➢ Ռոմանագերմանական լեզուներ

Կրթական ծրագրերին զուգահեռ ամբիոնն իրականացնում է.

➢ գիտական, մեթոդական աշխատանքներ
➢ գեղարվեստական և մասնագիտական թարգմանություններ
➢ գերմաներենի ուսուցիչների վերապատրաստումներ
➢ մշակութային միջոցառումներ
➢ Միջազգային ճանաչում ունեցող գերմաներենի A1-C1մակարդակների վկայագրի (ÖSD) քննություններ
➢ միջազգային ամառային դպրոցների կազմակերպում և անցկացում
➢ ազգային մշակութային արժեքների տարածման աշխատանքներ՝ գերմանախոս երկրներում
➢ գերմաներենի ու գերմանախոս երկրների մշակույթների տարածում մեր երկրում:

Գերմաներենի ամբիոնը մեծ ներդրում ունի բուհի միջազգայնացման գործում։ Ամբիոնն իրականացնում է բազմաթիվ փոխանակաման և շարժունության ծրագրեր, ինչպես նաև արդյունավետ համագործակցության արդյունքում գիտական, կրթական ու մշակութային ծրագրեր իրականացնում ԳՖՀ-ի և Ավստրիայի մի շարք համալսարանների հետ․

➢ Հալլե-Վիթենբերգի-Մարտին Լութերի համալսարան (MLU) Գերմանիստիկայի ինստիտուտ
➢ Հայդելբերգի Կառլ Ռուպրեխտի համալսարան, Թարգմանաբանության ինստիտուտ (IUD)
➢ Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարան (HHU), Գերմանագիտության ինստիտուտ
➢ Զալցբուրգի Պարիս-Լոդրոնի համալսարան (PLUS), Գերմանագիտության ինստիտուտ
➢ Մայնցի Յոհանես Գութենբերգի համալսարան, Թարգմանաբանություն, լեզվաբանություն և մշակութաբանություն, Գերմեսհայմ (ftsk)
➢ Վիեննայի Համալսարան
➢ Գերմաներեն լեզվի ասոցացիա (GfdS)
➢ Գերմաներենի ուսուցիչների միջազգային միություն (IDV)

ՊԴ-կազմը

Ամբիոնն ունի արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմ: Շատ աշխատակիցներ լրիվ կամ մասնակի կրթություն են ստացել Գերմանիայի և Ավստրիայի տարբեր համալսարաններում։ Շատերն անդամակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների՝ ակտիվորեն մասնակցում  և կազմակերպում են միջազգային, հանրապետական և բուհական գիտաժողովներ, սեմինարներ և աշխատաժողովներ, հեղինակ են մենագրությունների, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների և գերմանալեզու գրական ստեղծագործությունների թարգմանությունների:

Կարդալ ավելին
Փակել

Պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ

  1. Ադամյան Լորետա - ավագ դասախոս
  2. Աղասյան Դոնարա - ավագ դասախոս
  3. Ավագյան Էլլա - բգթ․, դոցենտ
  4. Ավետիսյան Արևիկ - դասախոս
  5. Բարսեղյան Հայկանուշ - դասախոս
  6. Գալստյան Լուսինե - դասախոս
  7. Գինոյան Գայանե - բգթ․, դոցենտ
  8. Գրիգորյան Արուսյակ - բգթ․, դոցենտ
  9. Էթարյան Ելենա - բգդ․, դոցենտ
  10. Էլոյան Տիգրանուհի - դասախոս
  11. Թառլոյան Աստղիկ - դասախոս
  12. Թովմասյան Գևորգ - դասախոս
  13. Թովմասյան Մարինա - դասախոս
  14. Լուլուկյան Սրբուհի - մգթ․, դոցենտ
  15. Կարապետյան Ռուզաննա - ավագ դասախոս
  16. Հովհաննիսյան Կարինե - բգթ․, դոցենտ
  17. Ղազարյան Էլիզա - բգթ․, դոցենտ
  18. Ճանճապանյան Հարություն - մգթ․, դոցենտ
  19. Մաթևոսյան Մարգարիտա - մգթ․, ավագ դասախոս
  20. Մինասյան Մարինա - ավագ դասախոս
  21. Նավասարդյան Մերի - դասախոս
  22. Պապոյան Սիրանուշ - բգթ․, դոցենտ
  23. Սաֆարյան Լիանա - բգթ․, դոցենտ
  24. Վարդանյան Սվետլանա - ավագ դասախոս

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում ամբիոնում աշխատում են Գերմանիայից և Ավստրիայից հրավիրված լեզվակիր պրոֆեսորներ, դասախոսներ, պրակտիկանտներ ու կամավորականներ:

  1. Հանս-Յոախիմ Զոլմս - բգդ․, պրոֆեսոր
  2. Անեգրետ Բայեր - ավագ դասախոս (ԴԱԱԴ լեկտոր)
  3. Զաբինե Էբներ - պրակտիկան (Վիեննայի համալսարան)

Գերմաներենի ամբիոնի առաջին վարիչը եղել է Գ. Անդրեասյանը, ով Գերմաներեն-հայերեն առաջին մեծ բառարանի հեղինակն է: Այնուհետև ամբիոնը ղեկավարել  են՝ Մանուշ Հարությունյանը, Սիլվա Ավետիսյանը, Կարինե Աթոյանը, Մնացական Բույուքլյանը:

2012 թվականից ամբիոնի վարիչն է՝  Էլիզա Ղազարյանը: