Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոն

ԲՊՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնը հիմնադրվել է 1949 թ-ին: Ըստ արխիվային փաստաթղթերի՝ ունեցել է 4 դասախոս: Ամբիոնի առաջին վարիչը եղել է Մարգարիտա Գուտովան (Բաքվի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ):

Ավելի քան 70 տարիների գործունեության ընթացքում ամբիոնն ունեցել է զարգացում թե՛ կադրային քաղաքականության առումով, և թե՛ տարվող գործունեության ծավալներով:

Տարբեր ժամանակահատվածներում ամբիոնում աշխատել են լաբորանտներ, դասախոսներ, ավագ դասախոսներ, դոցենտներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, ովքեր իրականացրել են ուսումնական, գիտական, կրթական, մարզական և կազմակերպչական գործունեություն՝ նպաստելով ապագա տարբեր մասնագետների առողջ և անվտանգ կենսագործունեությանն ու ստեղծագործական երկարակեցությանը:

ԲՊՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնը հիմնադրվել է 1949 թ-ին: Ըստ արխիվային փաստաթղթերի ունեցել է 4 դասախոս: Ամբիոնի առաջին վարիչը եղել է Մարգարիտա Գուտովան (Բաքվի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ):

Ավելի քան 70 տարիների գործունեության ընթացքում ամբիոնն ունեցել է զարգացում թե՛ կադրային քաղաքականության առումով, և թե՛ տարվող գործունեության ծավալներով:

Տարբեր ժամանակահատվածներում ամբիոնում աշխատել են լաբորանտներ, դասախոսներ, ավագ դասախոսներ, դոցենտներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, ովքեր իրականացրել են ուսումնական, գիտական, կրթական, մարզական և կազմակերպչական գործունեություն՝ նպաստելով ապագա տարբեր մասնագետների առողջ և անվտանգ կենսագործունեությանն ու ստեղծագործական երկարակեցությանը:

Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հիմնական նպատակն է համալսարանի բոլոր մասնագիտացումների ուսանողներին հաղորդակից դարձնել առողջ ապրելակերպի, ինքնուրույն ֆիզիկական վարժություններով մարզումների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմունքներին, նպաստել նրանց մարզական կողմնորոշմանը, ինչպես նաև պատրաստել նրանց դիմակայելու տարատեսակ բնածին և տեխնածին աղետներին:

Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնը բարձր արդյունքներ է արձանագրել նաև ուսանողական սպորտի բնագավառում՝ ԲՊՀ հավաքական թիմերը տարբեր ժամանակահատվածներում դարձել են հանրապետական ուսանողական առաջնությունների հաղթող և մրցանակակիր մի շարք մարզաձևերից:

Ներկայումս ամբիոնն իրականացնում է ուսումնադաստիարակչական և գիտամեթոդական գործունեություն «Ֆիզիկական կուլտուրա», «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» դասընթացների շրջանակներում: Ամբիոնում գործում են նաև աթլետիկայի, վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի մարզական ուղղվածության ուսանողական խմբակներ: Բացի այդ, բժշկական խմբերի ուսանողներն ընդգրկվում են «Հատուկ ֆիզիկական կուլտուրայի» դասերում:

Ամբիոնն իրականացնում է նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքներ արտերկրի բուհերի համապատասխան ոլորտների մասնագետների հետ, նրանց հետ համատեղ կազմակերպվում են թեմատիկ գիտական կոնֆերանսներ: Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտների արտասահմանյան մասնագետները ներգրավվում են հեռավար տեսակոնֆերանսներում:

Ներկայումս ամբիոնը բաղկացած է 14 բարձրակարգ մասնագետներից՝ 1 լաբորանտ, 6 դասախոս, 4 ավագ դասախոս, 2 դոցենտ և 1 մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ: Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչն է մ.գ.թ., դոցենտ Էռնեստ Յուրիի Ավանեսովը:

Ներամբիոնային գիտական թեման է. «Սովորողների շարժողական ընդունակությունների կատարելագործման ուղիները ֆիզիկական դաստիարակության, սպորտային գործունեության և արտակարգ իրավիճակների պայմաններում»:

Կարդալ ավելին
Փակել

 

Դասախոսներ

Էռնեստ Ավանեսով Յուրիի - Ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ
Սամվել Խաչատրյան Խաչատուրի - Դոցենտ
Սամվել Մալխասյան Անդրանիկի - Դոցենտ
Գոհար Ղարիբյան Գևորգի - Մ.գ.թ., դոցենտ
Էվելինա Ադամյան Գուրգենի - Ավագ դասախոս
Նելլի Ավետիսյան Ռազմիկի - Ավագ դասախոս
Ալինա Շալջյան Արտաշեսի - Ավագ դասախոս
Աննա Դարբինյան Խաչատուրի - Ավագ դասախոս
Սերգեյ Ասատուրով Կարենի - Դասախոս
Արմինե Նիկողոսյան Մանվելի - Դասախոս
Լիանա Գրիգորյան Գագիկի - Դասախոս
Ռազմիկ Սուլթանյան Կարապետի - Դասախոս
Անի Քոսակյան Լևոնի - Դասախոս
Աղասի Սիմոնյան Ադիբեկի - Դասախոս
Աստղիկ Նիկողոսյան Մանվելի - Դասախոս
Արգիշտի Թամոյան Եղիշեի - Դասախոս
Ներսես Խաչատրյան Գրիգորի - Դասախոս
Հարություն Եղիազարյան Անդրանիկի - Մ.գ.թ., դասախոս
Ռոզա Հովհաննիսյան Գրիգորի - Լաբորանտ, դասախոս
Սեդա Առաքելյան Ֆելիքսի - Լաբորանտ