Ասիական լեզուների ԳՈՒ կենտրոնը ունի մոտ տասը տարվա պատմություն: Այն ստեղծվել է 2010 թ-ին որպես Արևելյան լեզուների ամբիոն: 2014 թ-ից միավորվել է Ռոմանական լեզուների ամբիոնին և վերանվանվել Եվրոպական և ասիական լեզուների ամբիոն: Ամբիոնում դասավանդվել են չինարեն, կորեերեն, ճապոներեն, պարսկերեն, արաբերեն, եբրայերեն, թուրքերեն, վրացերեն և հինդի:
2018թ. հունվարի 1-ից կենտրոնը, առանձնանալով Եվրոպական և ասիական լեզուների ամբիոնից, դարձել է Ասիական լեզուների ԳՈՒ կենտրոն:
Ասաիական լեզուների ԳՈԻԿ-ի նպատակն է ապահովել ԲՊՀ-ում ասիական լեզուների (մասնավորապես՝ չինարենի, կորեերենի, պարսկերենի, արաբերենի, վրացերենի և այլն) դասավանդումը և ուսանողներին ծանոթացնել այդ լեզուներով խոսող ժողովուրդների մշակույթին և ավանդույթներին:
Կենտրոնի գործառույթն է պատրաստել Լեզվաբանություն /Թարգմանչական գործ (կորեերեն-հայերեն / չինարեն-հայերեն) մասնագիտությամբ հմուտ թարգմանիչներ, որոնք կունենան տեսական գիտելիքներ ընդհանուր լեզվաբանությունից, Կորեայի կամ Չինաստանի պատմությունից և մշակույթից, օժտված կլինեն մասնագիտական կարողություններով՝ թարգմանչական ոլորտներում տարաբնույթ գործունեություն իրականացնելու համար:
Կենտրոնն իրականացնում է ուսումնագիտական և գիտահետազոտական գործունեություն: Կենտրոնի դասախոսները մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, հանդես են գալիս զեկուցումներով, տպագրում են հոդվածներ:
Կենտրոնը մասնակցում է մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ), չափորոշիչների, ուսումնական պլանների մշակման գործընթացին, տրամադրում է մասնագիտական եզրակացություններ, խորհրդատվություններ, կարծիքներ՝ ատենախոսությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների և գիտամեթոդական այլ աշխատանքների վերաբերյալ, է կազմակերպում ուսանողների ամենամյա արտադրական պրակտիկան:
Կենտրոնը համագործակցում է գիտական այլ կենտրոնների և համալսարանների հետ՝ կենտրոնի աշխատանքների արդյունավետ կատարման, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով։
Կենտրոնում աշխատում են 33 փորձառու դասախոսներ, որոնց մի մասը արտասահմանցիներ են:
Ասիական լեզուների ԳՈՒ կենտրոնը սերտ համագործակցում է Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտի, Տալիեի օտար լեզուների, Կորեայի Սեուլի և Աջուի, Եգիպտոսի Կահիրեի և այլ համալսարանների հետ:
ԲՊՀ-ի ուսանողները Կորեայի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի և այլ երկրների առաջատար ուսումնական հաստատություններում բազմիցս մասնակցել են լեզվական, իսկ դասախոսները՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացների:
Ասիական լեզուների ԳՈՒԿ-ին կից գործում են ժամանակակից տեխնիկայով կահավորված, անհրաժեշտ գրականությամբ և դիդակտիկ նյութերով հագեցած մշակութային մի շարք կենտրոն-լսարաններ, որոնք բացվել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների աջակցությամբ՝
➢ Կորեերենի և կորեական մշակույթի կենտրոն-լսարան,
➢ Հինդի լեզվի և հնդկական մշակույթի կենտրոն-լսարան,
➢ Եգիպտոսի անվան արաբերենի և արաբական մշակույթի կենտրոն-լսարան,
➢ Պարսկերենի և պարսկական մշակույթի կենտրոն-լսարան,
➢ Վրացերենի և վրացական մշակույթի կենտրոն-լսարան,
➢ Ֆրանց վերֆելի անվան եբրայագիտության կենտրոն-լսարան։
Այս կենտրոն լսարանների նպատակն է՝
➢ Խթանել ԲՊՀ-ում ասիական լեզուների ուսուցումը,
➢ Ուսանողների կրթական հետաքրքրությունն ուղղել դեպի այդ լեզուներով հաղորդակցվող երկրների մշակութային արժեքները,
➢ Աջակցել ԲՊՀ-ում ասիական լեզուների ուսումնական գործընթացի ներդրմանը։
Չինագիտության լաբորատորիա
Չինագիտության լաբորատորիան բացվել է 2016թ-ին Չինաստանի Հանբանի համալսարանի միջոցներով: Լաբորատորիան մեծապես նպաստում է մեր ԲՈՒՀ-ի ուսանողների ուսման արդյունավետության բարձրացմանը:
Նպատակը և գործառույթները
Հագեցած լինելով ժամանակակից տեխնիկայով՝ այն օգնում է բուհի չինարեն ուսումնասիրող ուսանողներին լեզվական զանազան գիտելիքների ձեռքբերման գործընթացում:
ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՀԵՏ
Ասիական լեզուների ԳՈՒ կենտրոնը սերտորեն համագործակցում է ՀՀ-ում և այլ պետություններում (Եգիպտոս, ԱՄԷ, Լիբանան, Չինաստան, Իրան, Հնդկաստան, Կորեա, Ճապոնիա, Վրաստան) հավատարմագրված դեսպանատների հետ: