Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոն

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի առաքելությունն է կրթական ծրագրեր և գիտահետազոտական նախագծեր իրականացնել անգլերենի հաղորդակցման, թարգմանության և թարգմանաբանության բնագավառներում:

Ամբիոնն իրականացնում է «Թարգմանչական գործ» մասնագիտությամբ բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, կազմակերպում է երիտասարդ հետազոտողների խորհրդատվություն, համագործակցում է համալսարանի այլ կրթական ծրագրեր իրականացնող ամբիոնների և գիտաուսումնական կենտրոնների հետ՝ անգլերեն հաղորդակցման առարկաների դասավանդման հարցերում:

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի առաքելությունն է կրթական ծրագրեր և գիտահետազոտական նախագծեր իրականացնել անգլերենի հաղորդակցման, թարգմանության և թարգմանաբանության բնագավառներում:

Ամբիոնն իրականացնում է «Թարգմանչական գործ» մասնագիտությամբ բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, կազմակերպում է երիտասարդ հետազոտողների խորհրդատվություն, համագործակցում է համալսարանի այլ կրթական ծրագրեր իրականացնող ամբիոնների և գիտա-ուսումնական կենտրոնների հետ՝ անգլերեն հաղորդակցմանառարկաների դասավանդման հարցերում:

Ժառանգելով անգլերենի տեսական և գործնական ուսուցման բրյուսովյան տասնամյակների փորձը` ամբիոնի դասախոսական կազմն ակտիվորեն է արձագանքում ժամանակի պահանջներին. ստեղծվում են նոր՝ պահանջարկ վայելող կրթական ծրագրեր, արդի մեդիա տեխնոլոգիաների մասին դասընթացներ:

Մեր դասախոսները զբաղվում են ակտիվ թարգմանչական պրակտիկայով, մասնակցում են միջազգային փոխանակման ծրագրերի:

Մեր ուսանողներն արտադրական պրակտիկա են անցնում բուհի գործընկեր պետական և մասնավոր հաստատություններում, որոնք հետագայում դառնում են նրանցից շատերի գործատուները:

2022 թվականի սեպտեմբերից ներբուհական դրամաշնորհային ծրագրով ամբիոնն իրականացնում է հայերեն-անգլերեն զուգահեռ լեզվական կորպուսների ստեղծմանն ուղղված հետազոտական ծրագիր: Ծրագրի նպատակն է ստեղծել անգլերենի և հայերենի զուգահեռ կորպուսներ՝ ապահովելու թարգմանության, լեզվի ուսուցման և լայն լեզվաբանական հետազոտությունների համար բնական լեզվի մշակման թվային տվյալների բազա և միջավայր, որը կոչված է կրթել բնական լեզվի մշակումով զբաղվող գիտնականների և թարգմանչական արդի տեխնոլոգիաներին տիրապետող թարգմանիչների նոր սերունդ: Հետազոտական խմբի ղեկավարն է բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Գայանե Ռազմիկի Հովհաննիսյանը:

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի գործառույթներն են.

  • մշակել արդիական և շուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր և դասընթացներ.
  • թողարկել բակալավրի և մագիստրոսի աստիճանով անգլերենի հաղորդակցման մասնագետներ, այդ թվում՝ թարգմանիչներ.
  • հետազոտել և հրատարակել անգլերենի հաղորդակցման և թարգմանության ոլորտի խնդիրներ քննող գիտական աշխատություններ.
  • ներքին և արտաքին գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնել ոսումնագիտական համագործակցության ծրագրեր,
  • ներդնել գիտական հետազոտությունների արդյունքները կրթական ծրագրերում:
Կարդալ ավելին
Փակել

Պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ

  1. Գասպարյան Գայանե Ռաֆֆիի - բ.գ.դ., պրոֆեսոր
  2. Համբարձումյան Դիանա Հայկի - բ.գ.դ., պրոֆեսոր
  3. Հովսեփյան Անահիտ Իլիչի - բ.գ.թ, դոցենտ
  4. Վահանյան Արմինե Գրիգորի - բ.գ.թ, դոցենտ
  5. Հարությունյան Նելլի Էդուարդի - բ.գ.թ., դոցենտ
  6. Հարությունովա Քրիստինա Արտուշի - բ.գ.թ., ավագ դասախոս
  7. Կարապետյան Գուրգեն Սպարտակի - բ.գ.թ., ավագ  դասախոս
  8. Համբարձումյան Հայկ Բաբկենի - բ.գ.թ., ավագ  դասախոս
  9. Սանդուխչյան Ռուզաննա Հարությունի - ավագ դասախոս
  10. Դեր-Կարապետյան Կարինե Ռոլանդի - ավագ դասախոս
  11. Բադեյան Ռուբինա Ռուբենի - ավագ դասախոս
  12. Խաչատրյան Լուսինե Միքայելի - ավագ դասախոս
  13. Ավագյան Վարսենիկ Սուրիկի - դասախոս
  14. Գիշյան Նարինե Արմենի - դասախոս
  15. Բաթոյան Վերոնիկա Համբարձումի - դասախոս
  16. Թումասյան Աննա Արմենի - դասախոս
  17. Մարգարյան Տիգրան Ղազարոսի - դասախոս
  18. Խարազյան Հեղինե Վեսմիրի - դասախոս
  19. Բաղդասարյան Վարդանուշ Ֆրունզեի - դասախոս
  20. Հակոբյան Թամարա Գուրգենի - դասախոս
  21. Կարապետյան Մարիամ Հրայրի - դասախոս
  22. Աբգարյան Լուսինե Վարազդատի - դասախոս
  23. Գալոյան Լիանա Պավլիկի – դասախոս
  24. Դավոյան Նարինե Դավիթի - բ.գ.թ, դոցենտ
  25. Սողիկյան Քրիստինե Հովհաննեսի - բ.գ.թ, դոցենտ
  26. Զադոյան Էվելինա Ռոբերտի - բ.գ.թ, դոցենտ
  27. Մակարյան Անահիտ Գագիկի - բ.գ.թ., դասախոս
  28. Հակոբովա Ինեսա Գեորգիի - ավագ դասախոս
  29. Ադամյան Քրիստինա Ռուբենի – դասախոս
  30. Խարբերտյան Սոնա Արմենի - դասախոս
  31. Հունանյան Լուսինե Ռազմիկի - դասախոս
  32. Մակարյան Տաթևիկ Սամվելի - դասախոս
  33. Պետրոսյան Ալինա Վաչագանի - դասախոս
  34. Սիսակյան Դիանա Էդվարդի - դասախոս
  35. Ավետիսյան Մարիամ Սարգիսի - դասախոս
  36. Հակոբյան Վարդիթեր Իվանի – դասախոս
  37. Գալստյան Լիլիթ Սերյոժայի - բ.գ.թ., ավագ դասախոս
  38. Սարգսյան Սերգեյ Հմայակի - բ.գ.թ., դասախոս
  39. Բադալյան Մարինա Վարդանի – դասախոս
  40. Աբգարյան Արփինե Արմենի – դասախոս
  41. Թումասյան Վիկտորիյա Լևոնի – դասախոս
  42. Համբարձումյան Սյուզաննա Արթուրի – դասախոս
  43. Մկրտչյան Մարուս Գագիկի - Լաբորանտ

Ասպիրանտներ և հայցորդներ

  1. Հովհաննիսյան Սիրանուշ Աշոտի
  2. Շահմուրադյան Արմենուհի Հայրապետի
  3. Հակոբյան Էդգար Մերուժանի
  4. Քալաշյան Լիլիթ Էդուարդի
  5. Արմեն Դիլան Քարայան Արմիկի