ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ 2025 Թ. ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ս.Թ. ԱՊՐԻԼԻ 28-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 12-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺԻՆ՝ 308 ՍԵՆՅԱԿ
ԿԱՄ
ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵԻՆ info@bryusov.am
ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ:
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
· 23 տարին չլրացած 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած երեխա – անձնագրի պատճենը, մահվան վկայականի պատճենը կամ ՔԱԿԳ-ից համապատասխան տեղեկանք, ծննդյան վկայականի պատճենը, ՄՈԳ
· 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ /միածնող/ – անձնագրի պատճենը, ծննդյան վկայականի պատճենը, մահվան վկայականի պատճենը կամ ՔԱԿԳ-ից համապատասխան տեղեկանք, ՄՈԳ
· 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքի անդամ - անձնագրերի պատճենները / ծննդյան վկայականների պատճեններ, բուհերից տեղեկանքներ, ՄՈԳ
· 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողի երեխա – անձնագրերի պատճենները, ծննդյան վկայականի պատճենը, հաշմանդամության տեղեկանք, ՄՈԳ
· մինչև մեկ տարեկան երեխայի ծնող - անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, ՄՈԳ
· պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաները և սովորող ամուսինը - անձնագրի պատճենը, ծնողի կամ ամուսնու անձնագրի պատճենը, ծննդյան վկայականի պատճենը կամ ամուսնության վկայականի պատճենը, տեղեկանք՝ մարտական գործողութրյունների մասնակցության վերաբերյալ կամ զինգրքույկի պատճենը՝ համապատասխան նշումով, ՄՈԳ
· մարտական հերթապահություն իրականացնող զորամասում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր զինվորական ծառայություն անցած ուսանող - անձնագրի պատճենը, զինվորական գրքույկի 1-ին և մարտական հերթապահության էջերի պատճենները, ՄՈԳ
· այլ կարգավիճակ - անձնագրի պատճենը, համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, ՄՈԳ