Վիրտուալ կրթական էքսպո՝ Լեհաստանի Ակադեմիական փոխանակման ազգային գործակալության (NAWA) կողմից
17.02.2021

Սիրով տեղեկացնում ենք, որ Լեհաստանի Ակադեմիական փոխանակման ազգային գործակալության (NAWA) կողմից նախատեսվում է իրականացնել վիրտուալ կրթական էքսպո։ Միջոցառումն անցկացվելու է 2021 թվականի փետրվարի 18-ին` տեղական ժամանակով 11։00-ից մինչև 19։00-ն։ Առցանց հարթակում ներկայացվելու է Լեհաստանը՝ որպես գրավիչ վայր սովորելու համար, NAWA-ի և Լեհաստանի համալսարանների կողմից առաջարկվող ծրագրային փաթեթները և կրթաթոշակ ստանալու հնարավորությունները։

Էքսպոյի կայքը հասանելի է www.rsgp.webexpo.pl հղմամբ։