Վիեննայի պետական օպերայի 150-ամյա հոբելյանը հրապարակախոս և լրագրող Բարբարա Դենշերի զեկույցում
30.09.2019
+374 11 300 150
info@brusov.am

Հոկտեմբերի 2-ին ժամը 12:00-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանի Ավստրիական գրադարանի հյուրն է ավստրիացի հրապարակախոս և լրագրող Բարբարա Դենշերը, ով հանդես կգա «Տունը Ռինգի վրա. Վիեննայի պետական օպերայի 150-ամյա հոբելյանը» թեմայով զեկույցով: Բանախոսը զեկուցելու է պետական օպերայի հիմնադրման պատմության, զարգացման, փոփոխությունների և հետպատերազմյան տարիների մշակութային կյանքի մասին: Նա կներկայացնի հետաքրքիր դիպվածներ Վիեննայի օպերայի հայտնի դերասանների, դիրիժորների, երաժիշտների կյանքից, ինչպես նաև կխոսի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մասին: