Վերապատրաստումներ գրադարանավարների համար
13.02.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի /ԵՊԼՀ/ Շարունակական կրթության բաժինը հայտարարում է եռօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթացներ դպրոցների գրադարանավարների համար: Դասընթացների նպատակն է ծանոթացնել գրադարանավարներին ժամանակակից գրադարանային միտումներին և մարտահրավերներին, ինչպես նաև ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ հետևյալ ուղղություններով՝

  • Տվյալների բազայի ստեղծում                                                                           
  • Գրականության էլեկտրոնային հաշվառում և հաշվետվությունների կազմում
  • Էլեկտրոնային հարթակների կիրառումը գրադարաններում                        
  • Թվային գրադարաններ                                                                               

 

 

 

Դասընթացների ընթացքում գործնական աշխատանքները իրականացվելու են հատուկ ձևաչափով մշակված էլեկտրոնային հարթակում, որը հետագայում հնարավոր կլինի կիրառել տվյալ դպրոցի գրադարանում: Յուրաքանչյուր մասնակցին կտրամադրվի անհատական համակարգիչ գործնական աշխատանքների համար: Դասընթացները վարելու են ԵՊԼՀ գիտական գրադարանի մասնագետները:

Դասընթացները կիրականացվեն ապրիլ և մայիս ամիսների ընթացքում, խմբերով՝ յուրաքանչյուր խմբում 15 անձ հետևյալ ժամանակացույցով.

առաջին խումբ՝ ապրիլի 20-ից 22-ը

երկրորդ խումբ՝ ապրիլի 27-ից 29-ը

երրորդ խումբ՝ մայիսի 4-ից 6-ը:

Դասընթացների տևողությունն օրական հինգ ժամ է՝ երկու կարճատև /10 րոպե/ և մեկ երկար /30 րոպե - սուրճի ընդմիջում / ընդմիջումներով:

Եռօրյա դասընթացի արժեքը 20000 դրամ է: Տեղերը սահմանափակ են:

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/tvJWHzamjKu3GSH5A

Հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը: Հարցերի դեպքում զանգահարեք +374 11 300111 /ներք.269/ հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00: