Վեբինար՝ «Ֆրանսախոսության իմ փորձառությունը միջազգային պրակտիկայի ընթացքում» թեմայով
16.11.2021

Հարգելի՛ ուսանողներ,

Ուսանողների միջազգային օրվան նվիրված՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (Agence universitaire de la Francophonie) կազմակերպում է իր երկրորդ վեբինարը՝ «Ֆրանսախոսության իմ փորձառությունը միջազգային պրակտիկայի ընթացքում» թեմայով:

Վեբինարի ընթաքում կներակայացվեն պրակտիկայի միջազգային շարժունության ծրագրերը, իրենց փորձով կկիսվեն 2021 թ-ին միջազգային պրակտիկա անցած ուսանողները, որին կհաջորդի հարց ու պատասխան:

Վեբինարը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամով 18:00-ին (Բուխարեստի ժամով՝ 16:00-ին):

Վեբինարը նախատեսված է ֆրանսախոս այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են և փնտրում են միջազգային պրակտիկայի հնարավորություններ:

Ցանկացողները կարող են միանալ վեբինարին հետևյալ հղմամբ. https://bit.ly/3Hs9UEA:

Հանդիպման ID ՝ 928 1783 0814:

Գաղտնաբառ ՝ 214533 կամ հետևել AUF-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ միացմանը` https://www.facebook.com/AUF.europecentraleetorientale: