Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կանցկացվի գերմաներենի իմացության ավստրիական վկայագրի քննություն
17.01.2025

Ս.թ. փետրվարի 22-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կանցկացվի Գերմաներենի իմացության ավստրիական վկայագրի քննություն լեզվական հետևյալ մակարդակներով՝ A1, B1, B2, C1:
Գրանցումը՝ 13.01.-24․01.2025թ., ժամը 10:00-17:00:
Քննության գրանցման համար անձամբ ներկայանալ Ավստրիական գրադարան անձնագրով, անձնագրի պատճենով և վճարման անդորրագրով:
Վարձավճարները ենթակա չեն վերադարձի գրանցման ժամկետի ավարտից հետո։ Քննությունից հրաժարվել և գումարը հետ ստանալ կամ քննությունը հետաձգել հնարավոր է միայն գրանցման ժամկետի ավարտից առաջ՝ առողջական պատճառներով (համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում):
Հասցե՝ 0002 Երևան, Թումանյան 42, Ավստրիական գրադարան, ԲՊՀ գրադարանի մասնաշենք, 2-րդ հարկ:
Հեռ.՝ (+374)10522020-296
Էլ. հասցե ՝ osdzentrum.armenien@gmail.com