«Լրագրություն» մագիստրոսական ծրագրով ընդունելություն
27.07.2021

Շարունակվում է «Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրով 2021-2022 ուսումնական տարվա ընունելությունը։

Եթե ցանկանում ես դառնալ մրցունակ մասնագետ լրագրության և մեդիա հաղորդակցութության ոլորտներում, ձեռք բերել տեսական գիտելիքներ և նոր մեդիագործիքներով աշխատելու գործնական հմտություններ, ստեղծագործող ես և սիրում ես նորարարություններ, ուրեմն դիմի՛ր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրին։

Մագիստրոսական կրթական ծրագրով ուսուցումը հիմնված է տեսության և պրակտիկ հմտությունների զարգացման վրա։ Դասերը կազմակերպվում են համալսարանում և գործընկեր լրատվամիջոցների և մեդիա կազմակերպությունների խմբագրություններում։ Ուսման ավարտին սովորողները կարող են կիրառել ստացած գիտելիքները և հմտությունները իրական մեդիայում՝ որպես նոր մեդիա միջավայրում մրցունակ մասնագետներ։

Մագիստրոսական կրթական ծրագրի դասավանդող բոլոր դասախոսները մեդիայի տարբեր ուղղությունների և կրթական գիտությունների փորձառու մասնագետներ են՝ լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ, փորձագետներ: Նրանք օգնում են ուսանողներին բացահայտել իրենց կարողությունները և տարբեր գաղափարներ դարձնել որակյալ մեդիաարտադրանք: Մագիստրոսները մասնագիտանալու են մուլտիմեդիա լրագրության ոլորտում։ 

«Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս սովորել՝

● ընտրել օրվա ինֆորմացիոն առաջնահերթությունները և ստեղծել մուլտիմեդիա բովանդակություն
● օգտագործել առցանց գործիքներ՝ ներառյալ տվյալների շտեմարաններ, հավաքագրել, դասակարգել և վերլուծել ստացած տեղեկությունները 
● վիզուալացնել տվյալները և դրանք լսարանին ներկայացնել ընկալելի և պատկերավոր, աշխատել Google աղյուսակներով, հասկանալ HTML և CSS լեզուները
● ստեղծել ձայնային պատումներ (audio storytelling). գրել աուդիոպատումի սցենար, կառուցել  գրագետ փոդքասթային դրվագ (էպիզոդ), հրապարակել և տարածել փոդքասթը (հոսթինգ և սթրիմիգ) համապատասխան հարթակներում և ծառայություններում
● ֆոտոպատմություններ ստեղծելու սկզբունքներն ու առանձնահատկությունները. պատմել պատմություններ կադրերով, գրագետ կիրառել լույսը և ստվերը, մշակել և խմբագրել լուսանկարները, հասկանալ պատկերային մանիպուլյացիաների թույլատրելի և անթույլատրելի կողմերն ու հետևանքները
● ստուգել փաստերը և տվյալները ժամանակակից մեթոդներով և գործիքներով
● ստեղծել մեդիա բովանդակություն օտար լեզվով
● իրականացնել հետազություններ` լրատվամիջոցների գործունեությունը և անհատական մեդիա նախագծերը գնահատելու համար։

Կարող ես դիմել եթե՝

● ավարտել ես լրագրության բաժին/ֆակուլտետ
● հետաքրքրված ես լրագրության և մեդիա հաղորդակցութության ոլորտներով 
● աշխատում ես լրագրության և մեդիա հաղորդակցության ոլորտներում և ցանկանում ես լրացնել գիտելիքներդ և հմտություններդ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 30-ը:   Դիմում-հայտը՝ այստեղ։

«Լրագրություն» կրթական ծրագրի և առարկաների մասին մանրամասն տեղեկությունները՝ ԲՊՀ Լրագրության գիտաուսումնական կենտրոնի կայքում։

Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 830 111/2-62 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ brusovjournalism2020@gmail.com։

Դիմի՛ր հիմա, դարձի՛ր մրցունակ մուլտիմեդիա լրագրող։