Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԸ
18.04.2025

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտարարում է «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի մեկնարկը։

Մրցույթին իրենց թեկնածությունները կարող են առաջադրել այն ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն (3,6 և ավելի բարձր ՄՈԳ) և ներքոհիշյալ ձեռքբերումները՝

1) ներգրավվածություն հետազոտական աշխատանքներում,

2) մասնակցություն ներհամալսարանական հասարակական կյանքին,

3) արտահամալսարանական ակտիվություն մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում:

Մրցույթին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրող ուսանողը մինչև ս.թ. ապրիլի 30-ը ներառյալ ԲՊՀ-ի ընդհանուր բաժին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում-հիմնավորում,

2) պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից տրված բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր),

3) ուսանողական խորհրդի նախագահի կողմից տրված բնութագիր,

4) տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),

5) ներհամալսարանական և (կամ) արտահամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր

6) ուսանողի ձեռքբերումները հաստատող այլ փաստաթղթեր և նյութեր: