Վ․ Բրյուսովի անվ․ պետական համալսարանը մեկնարկում է գերմաներենի ուսուցման խմբերի ձևավորումը
16.05.2025

Գերմաներեն

Վ․ Բրյուսովի անվ․ պետական համալսարանը մեկնարկում է գերմաներենի ուսուցման խմբերի ձևավորումը։ Կարող են դիմել բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից։

Դասերը վարում են համալսարանի բարձրակարգ դասախոսները, շաբաթը երկու անգամ, մեկ ժամ տևողությամբ։

A1, A2 մակարդակներ` 30,000 ՀՀ դրամ։

B1, B2 մակարդակներ` 40,000 ՀՀ դրամ։

Աշակերտները, ուսանողները և թոշակառուները օգտվում են զեղչային համակարգից։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/mR7a7EWueir9nkEg7

Մանրամասների համար զանգահարեք Համալսարանական շարունակական կրթության բաժին՝ +374 10 522020 (2-69)։