Տեղի կունենա «Վ. Վ. Մայակովսկի. Ռուս և ազգային գրականություններ» խորագրով XX միջազգային գիտաժողովը
2023 թվականի սեպտեմբերի 28-30-ը ԲՊՀ-ում տեղի կունենա XX միջազգային Հոբելյանական գիտագործնական հերթական գիտաժողովը «Վ. Վ. Մայակովսկի. Ռուս և ազգային գրականություններ» խորագրով՝ նվիրված ռուս մեծ բանաստեղծ Վ. Մայակովսկու ծննդյան 130-ամյակին: Կոնֆերանսի կազմակերպիչներն են ԲՊՀ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԸ և ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ: Գիտաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին:
Հասցե՝ Երևան, Թումանյան 42, 2-րդ մասնաշենք, 3 հարկ՝ նիստերի դահլիճ: