Տեղի կունենա «Նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանակակից պատերազմների և զինված հակամարտությունների հիբրիդային բնույթի վրա» խորագրով սեմինար
22.11.2022

Հարգելի' գործընկերներ, ուսանողներ, 

Ս.թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 13:00, ԲՊՀ Միջգտակարգային ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվելու է գիտական սեմինար՝ «Նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանակակից պատերազմների և զինված հակամարտությունների հիբրիդային բնույթի վրա» խորագրով: Սեմինարի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել պատկերացում հիբրիդային պատերազմի, դրա վարման գործիքակազմերի, հիբրիդային սպառնալիքների, ինչպես նաև ժամանակակից պատերազմների և զինված հակամարտությունների բնույթի վրա նորագույն տեխնոլոգիաների ազդեցության մասին:

Սեմինարի բանախոսն է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտնական վերլուծաբան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը:

Սեմինարը տեղի կունենա երկրորդ մասնաշենքի 2200 լսարանում:

Տեղերը սահմանափակ են: Խնդրում ենք նախապես գրանցվել մասնակցության համար հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfth53YgHYt92Np6JB8jnKySFrveu84-YnSL7-3QsNjxh8qhA/viewform?usp=pp_url