Տեղի կունենա «Մենթորության ներուժը օտար լեզուների դասավանդման ընթացքում առաջացած ռիսկերի հաղթահարման գործում» հետազոտական աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը
05.06.2023

Սիրով տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 9-ին` ժամը 11:00-ին, ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա «Մենթորության ներուժը օտար լեզուների դասավանդման ընթացքում առաջացած ռիսկերի հաղթահարման գործում» հետազոտական աշխատանքի 2-րդ փուլի (2023թ.հունվար-մայիս) ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը՝ ԲՊՀ դասախոսների, ուսանողների ներկայությամբ:

Սիրով սպասում ենք:

Հետազոտական խմբի ղեկավար՝ Նինա Տատկալո, մ.գ.դ., պրոֆ

Հետազոտական խմբի անդամներ՝ Իննա  Սարգսյան, մ.գ.դ., պրոֆ, Գայանե Եղիազարյան, բ.գ.դ., պրոֆ., Քրիստինա Մուրադյան, Անգլերենի ամբիոնի ասպիրանտ