Տեղի կունենա «Գիտության և կրթության ցուցահանդես»՝ նվիրված ԳԱԱ 80-ամյակին
18.09.2023

Տեղեկացնում ենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. հոկտեմբերի 12-13-ը նախատեսվում է կազմակերպել «Գիտության և կրթության ցուցահանդես», որի ընթացքում այցելուները կարող են ծանոթանալ ՀՀ և միջազգային գիտակրթական կազմակերպությունների և ՀՀ պետական խոշոր բուհերի գործունեությանը: Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ ԳԱԱ հարակից բացօթյա տարածքում (Մ. Բաղրամյան պող. 24), ժամը 11:00-ից մինչև 19:00:

Տեղեկացնում ենք նաև, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 14:30-ից մինչև 16:30 ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի կունենա գիտական նստաշրջան, որի ժամանակ զեկույցներով հանդես կգան աշխարհահռչակ հայ գիտնականներ Յուրի Հովհաննիսյանն ու Արտեմ Օգանովը և Վ. Համբարձումյանի անվան 2020 թ. միջազգային գիտական մրցանակի դափնեկիրներ Ալեքս Սալայը, Ադամ Բարոուզն ու Իզաբել Բարաֆը:

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ կոմիտեի կայքից՝  http://scs.am/am/14-09-2023 և http://scs.am/am/15-09-2023  հղումներով և կից նյութերից: