Տեղի կունենա «Էրազմուսի ձեռքբերումները և նոր հնարավորությունները Բրյուսովում» խորագրով տեղեկատվական հանդիպում
Սիրելի՛ ուսանողներ և դասախոսներ,
Ցանկանու՞մ եք տեղեկանալ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում գործող 25-ից ավել Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության, ինչպես նաև բուհերի կարողությունների զարգաման ծրագրերին, ապա մասնակցե՛ք «Էրազմուսի ձեռքբերումները և նոր հնարավորությունները Բրյուսովում» (“ERASMUS ACHIEVMENTS AND NEW OPPORTUNITIES @BRUSOV”) խորագրով տեղեկատվական հանդիպմանը:
Որտե՞ղ. Վ. Բրյուսովի անվան պետական համասլարանի նիստերի մեծ դահլիճ (2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ):
Ե՞րբ. Հոկտեմբերի 14, ժամը 15:00:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն.
· ԲՊՀ-ի Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը,
· ԲՊՀ-ի Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերը,
· Մասնակցության պայմանները, ընտրության կարգը և մասնակիցներին տրվող ֆինանսական աջակցությունը,
· ԲՊՀ ուսանողների և աշխատակիցների փորձը:
Սիրով սպասում ենք բոլորին: