Տեղի կունենա «Ճապոներենի բանավոր խոսքի 13-րդ մրցույթը»
12.09.2024

Ս.թ. հոկտեմբերի 4-ին՝ 10:00-12:30, Վ. Բրյուսովի անվան համալսարանի Արևելյան լեզուների ամբիոնի և Հայաստանում ճապոներենի ուսուցիչների միության համատեղ ջանքերով, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա «Ճապոներենի բանավոր խոսքի 13-րդ մրցույթը»։

Միջոցառմանը ներկա է գտնվելու ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուտակա Աոկին։