Տեղեկատվական հանդիպում ուսանողների համար
11.09.2019
+374 11 300 150
info@brusov.am

Միջազգային շարժունության ծրագրերին և միջազգային գործընկերությունների շրջանակում այլ ծրագրերին ծանոթանալու համար հոկտեմբերի 8-ին, ժամը 14:30-ին ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում դուք կտեղեկանաք՛

  • Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի մասին:
  • ԵՊԼՀ-ի և Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի, Սորբոնի համալսարանի և այլ համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի մասին:
  • ԵՊԼՀ-ում իրականացվող այլ միջազգային ծրագրերի և ուսանողներին տրվող հնարավորությունների մասին:
  • Մասնակցության պայամաններին և մասնակիցներին տրվող ֆինանսական աջակցության մասին: