Թափուր տեղերի համար վճարովի ուսուցման մրցույթի արդյունքում ԲՊՀ ընդունված դիմորդների կողմից բուհ ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը
01.08.2022

Սիրով տեղեկացնում ենք, որ 2022-2023թթ. բուհական ընդունելության թափուր տեղերի համար վճարովի ուսուցման մրցույթի արդյունքում ԲՊՀ ընդունված դիմորդները կարող են փաստաթղթերը բուհ ներկայացնել ս. թ օգոստոսի 11-ին՝ ժամը 9:30-17:00:

Փաստաթղթերի ցանկ

➢ Ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ,
➢ 3 հատ լուսանկար (3 x 4 սմ չափսի),
➢ Անձը հաստատող փաստաթուղթ` բնօրինակը և պատճենը 2 օրինակ,
➢ Զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում,
➢ Գնահատականների վերաբերյալ ԳԹԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (բնօրինակը),
➢ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) կարգի 78-81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

ԱՅԴ ԹՎՈՒՄ՝

ԿԵՏ 78՝

➢ Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունենալու մասին հաստատող փաստաթուղթ (բնօրինակը),
➢ Զինծառայողի զոհվելու մասին տեղեկանք (բնօրինակը)՝ զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին (կին), մինչև 27 տարեկան զավակ լինելու դեպքում, մահվան վկայական (բնօրինակը), Դիմորդի ծննդյան վկայականը (բնօրինակը),
Ինչպես նաև տեղեկանք՝ զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայող լինելու մասին։

ԿԵՏ 79՝

➢ Անձնագիր (բնօրինակը), Տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ լինելու մասին (բնօրինակը):
➢ Անձնագիր և ծննդյան վկայական (բնօրինակը), Առանց ծնողական խնամքի մնալու (մինչև 23 տարեկան) մասին հավաստող փաստաթղթեր (բնօրինակը):

ԿԵՏ 80՝ Զինվորական գրքույկ (եթե վերջին մեկ տարում է դիմորդը զորացրվել) (բնօրինակի բոլոր այն էջերը, որտեղ գրառումներ կան)։

ԿԵՏ 81՝ ԺԱՈՒՏԻԿՈՎՅԱՆ, ՄԵՆԴԵԼԵԵՎՅԱՆ ԵՎ ՄԵԳԱՊՈԼԻՍՆԵՐԻ միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմ (բնօրինակը)։