Ստարտափ թիմերի խթանման (pre-acceleration) ծրագիր
08.04.2021

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) և Վ. Բրուսովի անվան պետական համալսարանը Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում հայտարարում են 4-շաբաթյա վաղ փուլում գտնվող ստարտափ թիմերի խթանման ծրագիր (pre-acceleration), որի նպատակն է ուղղորդել սկսնակ թիմերին իրենց գաղափարների բիզնես առաջընթացի ապահովման գործընթացում։  

Ծրագրի ավարտին թիմերն ամբողջական գաղափար կկազմեն իրենց արտադրանքի/ծառայության համար անհրաժեշտ շուկայի զարգացման և այդ ենթատեքստում իրենց առաջիկա ամիսներին իրականացվելիք քայլերի վերաբերյալ։ 

Ծրագիրը կավարտվի ներկայացումներով, որի ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց լուծումները։ Լավագույն թիմերը կստանան հետագա մասնագիտական աջակցություն և խրախուսական մրցանակներ։

Ծրագրի հիմնական բաղադրիչները՝

➢ թեմատիկ դասընթացների շարք,

➢ մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանքներ, 

➢ բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածելու գործնական աշխատանքներ,

➢ բիզնես մոդելների նախնական ներկայացում։

Ծրագրի ընթացքում կտրամադրվեն գործնական գիտելիքներ, կկազմակերպվեն դասընթացներ և աշխատանքային քննարկումներ ներդրումային շուկաների, բրենդի և նրա ձևավորման, շուկայի ուսումնասիրության և այլ թեմաներով, որոնք կօգնեն թիմերին հարստացնել իրենց գիտելիքները և բարելավել իրենց կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները:

Խթանման ծրագրի իրականացման ժամանակացույցը՝

Ծրագրի մասնակցության պայմանները՝

Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն սկսնակ թիմերը (start-ups) որոնք ունեն բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք։

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս.թ. ապրիլի 15-ը ուղարկեն լրացված դիմում-հայտը anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին։  

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել anel@polytechnic.am էլեկտրոնային հասցեին: