Ս.թ. փետրվարի 7-ից մինչև մարտի 7-ը ներառյալ ընդունվում են առկա ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները
29.01.2025

Ուշադրություն

Ս.թ. փետրվարի 7-ից մինչև մարտի 7-ը ներառյալ ընդունվում են առկա ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները:

Փաստաթղթերը ներկայացնել ընդհանուր բաժին՝ 308 սենյակ կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին bryusov.yndhanurbajin@gmail.com

Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվելու: 

Ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին – անձնագրի պատճենը, հանրային ծառայության համարանիշի պատճենը, տեղեկանք ՍԱՏԳ-ից, տեղեկանք բնակության վայրից՝ ընտանիքի կազմի վերաբերյալ, ՄՈԳ
  • սահմանամերձհամայնքի բնակիչ  անձնագրի պատճենը, ատեստատի, հանրային ծառայության համարանիշի պատճենները, բնակության վայրից տեղեկանք՝ ընտանիքի կազմի վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր պետք է նշված լինի, որ ուսանողը վերջին 5 տարվա ընթացքում բնակվել է սահմանամերձ բնակավայրում), ՄՈԳ
  • 23 տարին չլրացած 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած երեխաանձնագրի պատճենը, մահվան վկայականի պատճենը կամ ՔԱԿԳ-ից համապատասխան տեղեկանք, ծննդյան վկայականի պատճենը, ՄՈԳ
  • 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ /միածնող/ անձնագրի պատճենը, ծննդյան վկայականի պատճենը, մահվան վկայականի պատճենը կամ ՔԱԿԳ-ից համապատասխան տեղեկանք, ՄՈԳ
  • 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքի անդամ - անձնագրերի պատճենները / ծննդյան վկայականների պատճեններ, բուհերից տեղեկանքներ, ՄՈԳ
  • 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողի երեխաանձնագրերի պատճենները, ծննդյան վկայականի պատճենը, հաշմանդամության տեղեկանք, ՄՈԳ
  • մինչև մեկ տարեկան երեխայի ծնող - անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, ՄՈԳ
  • պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաները և սովորող ամուսինը - անձնագրի պատճենը, ծնողի կամ ամուսնու անձնագրի պատճենը, ծննդյան վկայականի պատճենը կամ ամուսնության վկայականի պատճենը, տեղեկանք՝ մարտական գործողութրյունների մասնակցության վերաբերյալ կամ զինգրքույկի պատճենը՝ համապատասխան նշումով, ՄՈԳ
  • մարտական հերթապահություն իրականացնող զորամասում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր զինվորական ծառայություն անցած ուսանող - անձնագրի պատճենը, զինվորական գրքույկի 1-ին և մարտական հերթապահության էջերի պատճենները, ՄՈԳ
  • այլ կարգավիճակ - անձնագրի պատճենը, համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, ՄՈԳ