Մագիստրատուրայի սիրելի՛ դիմորդներ,
Մեր համալսարանում շարունակվում է «Լեզվաբանություն» մագիստրոսական ծրագրով ուսանողների ընդունելությունը՝
հունիսի 5-ից հունիսի 27-ը (անվճար ուսուցում),
հունիսի 1-ից օգոստոսի 30-ը (վճարովի ուսուցում):
Մագիստրատուրայի Լեզվաբանություն մասնագիտության ծրագիրը հնարավորություն է ընձեռում լեզվաբանական դասընթացների հետ մեկտեղ ուսումնասիրելու նաև մի շարք Լեզվաբանական միջգիտակարգեր, ինչպիսիք են Հանրալեզվաբանությունը, Հոգելեզվաբանությունը, Ճանաչողական լեզվաբանությունը և զարգացնելու հետազոտական և այլ փոխանցելի հմտությունները: Ուսանողների համար պարբերաբար կազմակերպվում են նաև գիտական սեմինարներ:
Լեզվաբանության մասնագիտության մագիստրոսական ծրագրի նպատակներն են.
- Ապահովել՝ մագիստրոսների բազմակողմանի լեզվաբանական կրթություն, միջգիտակարգային ուսուցման հնարավոր հիմքերը արդի լեզվաբանության և հարակից ոլորտներից:
- Պատրաստել բարձրորակ մասնագետ օտար և մայրենի լեզուներին վերաբերող փաստերի, երկու լեզուների զուգադրա-համեմատական վերլուծություններ կատարելու հմտություններով, լեզուների տարժամանակյա և համաժամանակյա վերլուծություններ կատարելու, ազգային կորպուսների և շտեմարանների լեզվաբանական հենքերին առնչվող խնդիրներ լուծելու հմտություններով:
Դու կարող ես աշխատել հետևյալ ոլորտներում`
⇒ Լեզվաբանական հետազոտություններ
⇒ Կրթության ոլորտ
⇒ Հանրային ոլորտ
⇒ Խմբագրական աշխատանք:
Դու հնարավորություն կունենաս`
⇒ Մասնակցել ուսանողական շարժունության և փոխանակման ծրագրերին և ուսումնառել ԲՊՀ գործընկեր արտասահմանյան համալսարաններում։
Ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննության՝ հիմք ընդունելով միջին որակական գնահատականը (ՄՈԳ):
Մենք սպասում ենք քեզ: