Սկսվել է Վիշեգրադի 19-րդ ամառային դպրոցի հավաքագրումը
09.04.2021

Տեղեկացնում ենք, որ սկսվել է Վիշեգրադի 19-րդ ամառային դպրոցի հավաքագրումը: Վիշեգրադի ամառային դպրոցը դասընթացների շարք է՝ ուղղված Վիշեգրադի խմբի և Արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդներին, որն իրականացվում է 2002 թվականից ՝ Կրակովում գտնվող Վիլլա Դեսիուս ասոցիացիայի կողմից: Իր միջառարկայական բանաձևով և գործունեության գրավիչ շրջանակով դպրոցն առաջարկում է գրավիչ միջավայր` ժողովուրդների և մշակույթների միջև երկխոսության խթանման, կարծրատիպերի և պատմական ժառանգության հաճախ բարդ բնույթի և ապագա գործողությունների փոխադարձ պլանավորման համար:

Այս տարի, չնայած Covid - 19 համաճարակի պատճառած դժվարություններին, Վիշեգրադի ամառային դպրոցը վերադառնում է՝ կենտրոնանալով երկու ոլորտների վրա ՝ Բիզնես և նորարարություն և Մշակութային ժառանգություն:

Հայտագրումը սկսվել է մարտի 23-ին և կտևի մինչև ապրիլի 19-ը:

Ամառային դպրոցը կտևի 2021 թվականի հուլիսի 5-15-ը (10 օր):

Դիմելու համար խնդրում ենք հետևել այս հղմանը՝ https://forms.gle/zYVujG65yWAyZ68BA.

Մանրամասների համար խնդրում ենք այցելել այս հասցեով՝ http://www.visegradsummerschool.org/news/2021/19-visegrad-summer-school-call-applications.