«Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43)
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, ի դեմս իր մայրացած և մայրության բերկրանքին սպասող ուսանողների, շրջանավարտների և աշխատակազմի ներկայացուցիչների, շնորհավորում է բոլոր մայրերին այս գարնանային գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթելով նրանց բերկրալի և պայծառ կյանք։
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Մայրության նկատմամբ մշտապես եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք, ինչի վառ ապացույցն են մոր նկատմամբ սիրո և երախտագիտության դրսևորումները համաշխարհային, ինչպես նաև հայկական արվեստում ու մշակույթում;
Շնորհավոր Ապրիլի 7, սիրելի՛ մայրեր։