Շարժունություն և դասավանդման հնարավորություն՝ ԲՊՀ–ի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար
07.03.2023

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Ռումինիայի Պիտեշտի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն (1 շաբաթ) ԲՊՀ–ի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար՝ 2022-2023 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: 

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, էլ. հասցե՝ annie.hovsepyan@gmail.com): 

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար: 

  1. Անձնագիր,
    2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
    3. Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
    4. Տեղեկանք ԲՀՊ-ում դասավանդելու/աշխատելու վերաբերյալ,
    5. Մոտիվացիոն նամակ:

Դասախոսության համար առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են՝ լեզվաբանություն (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն), լեզու և գրականություն, թարգմանչական գործ, մանկավարժություն, հաղորդակցություն: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՐՏԻ 17, 2023 թ.: 

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: