ՍԳՍ ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար առաջադրվել է միայն դեկանի ժ/պ Ցոլակ Ակոպյանը
19.04.2021

Սույնով տեղեկացնում ենք, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին որպես հավակնորդ առաջադրվել է միայն ք. գ. թ. Ցոլակ Ակոպյանը, ով այս պահին ԲՊՀ սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Ցոլակ Ակոպյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://brusov.am/hy/staff/colak_akopyan/:

Հիշեցնենք, որ մրցույթը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 15:00-ին՝ Վ. Բրյուսովի անվան պետական  համալսարանում: