Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում կազմակերպվող ամառային դասընթացներ
23.05.2025

Հարգելի՛ ուսանողներ,

Ձեզ ենք ներկայացնում բացառիկ հնարավորություն` մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում կազմակերպվող ամառային դասընթացներին։
Դասընթացները կանցկացվեն ռումիներենով։

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակները անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակները ուղարկել հետևյալ էլ. հասցեներից մեկով՝ ro.summercourses@edu.gov.ro կամ international@edu.gov.ro

Վերջնաժամկետը՝ 2025 թվականի մայիսի 30-ը, ժամը 10:00-ից 17:00, ընդմիջմամբ՝ 13:00-14:00։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, +37410-59-96-46:

Մանրամասներն այստեղ: