Քննարկում «Հիշողության վերաիմաստավորում. պատում, մտապատկեր, վկայություն» թեմայով
26.05.2023

Հայաստանի ազգային գրադարանը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը համատեղ կազմակերպում են քննարկում` «Հիշողության վերաիմաստավորում. պատում, մտապատկեր, վկայություն» թեմայով։

Լուսինե Աբգարյանի «Հիշողություն, ֆիկցիա, պատկերապատում․ ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիտական ուսումնասիության հիմնահարցերի շրջանակում կներկայացվեն Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտ, 44 օրյա պատերազմի մասնակից Տիգրան Գասպարյանի «Հիշողություններ պատերազմից» ինքնակենսագրական պատումը և գրող, լրագրող Լիկա Զաքարյանի պատերազմի օրագիրը, որը հրատարակվել է Creative Armenia-ի աջակցությամբ «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» վերնագրով։

Միջոցառումը կվարի Լուսինե Աբգարյանը, ստեղծագործություններից հատվածներ կընթերցեն ԲՊՀ ուսանողները։

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 29-ին՝ ժամը 15:30-ին, Հայաստանի ազգային գրադարանում: Մուտքն ազատ է: