Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդ գիտնականների գիտաժողով
17.09.2021

ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ 2021թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպվում է Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդ գիտնականների գիտաժողով:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ (հայցորդներ), ուսանողներ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
 Հայոց պատմություն և աղբյուրագիտություն
 Համաշխարհային պատմություն
 Արևելագիտություն
 Աստվածաբանություն
 Արվեստաբանություն, մշակութաբանություն
 Հնագիտություն և ազգագրություն
 Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն
Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հոկտեմբերի 10-ը լրացնել https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdoCyfz1asXVwa_pRU3Dl03md1X6B03by11UMXFj_GWfFezGQ/viewform առցանց հայտադիմումը և զեկուցման սեղմագիրը (300 բառ)՝ ուղարկել sss.facultyofhistory@gmail.com էլ.հասցեին:


Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջանին:


Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն:

Կազմկոմիտեին իրավունք է վերապահվում մերժելու զեկուցումները։
Հոդվածի կազմման չափորոշիչներին ծանոթանալու համար տե´ս
http://ysu.am/files/%20%D5%B9%D5%A1%D6%83%D5%B8%D6%80%D5%B8%D5
%B7%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80.pdf?fbclid=IwAR1ap7ILmqcZG
GWo2jlJn7hU4CXg0sqB0lX2fFWz0vEyxRPA68gR-lY4Xrw․


ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ
Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:
Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը
հաղթահարելու պարագայում կտպագրվեն «ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների
ժողովածու» գիտական պարբերականում: Պարբերականի էլեկտրոնային համարները տեղադրված են ԵՊՀ ՈւԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am: