Օտարերկրյա ուսանողների համար կազմակերպվող բուլղարերենի, գրականության և մշակույթի ամենամյա միջազգային ամառային սեմինարներ
18.04.2025

Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի ուսանողներին և մասնագետներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու օտարերկրյա ուսանողների համար կազմակերպվող բուլղարերենի, գրականության և մշակույթի ամենամյա միջազգային ամառային սեմինարներին:

Վերջիններս կազմակերպում են՝
- Սոֆիայի «Սբ. Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանը՝ 13.07.2025-02.08.2025 ժամանակահատվածում (https://slav.uni-sofia.bg/leten-seminar/)- մեկ տեղ,
- Վելիկո Տառնովոյի «Սբ. Կիրիլ և Մեթոդիոս» համալսարանը՝ 14.07.2025-03.08.2025 ժամանակահատվածում (https://www.uni-vt.bg/bul/?zid=144) - մեկ տեղ:
Բուլղարական կողմը կհոգա մասնակիցների սննդի և կացության ծախսերը, ինչպես նաև կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ և կիրականացնի մշակութային ծրագրեր: Ճանապարհածախսը, ներքին տրանսպորտային ծախսերը և բժշկական ապահովագրությունը կհոգան մասնակիցները կամ ուղարկող կողմը: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է կապ հաստատել Վլադիմա Պոպովա-Նատովայի հետ՝ հետևյալ էլ. հասցեով vpopova@mon.bg կամ +359 2/ 921 7 582 հեռախոսահամարով:
Լրացված հայտը մասնակիցը պետք է ուղարկի Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հսանրապետության դեսպանատուն մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը։