Նոր մրցույթ՝ պրոֆեսորադասախոսական պաշտոնների համար
13.03.2019
+374 11 300 150
info@brusov.am

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ ներքոնշյալ ամբիոնների  պրոֆեսորադասախոսական հետևյալ պաշտոնների համար՝

ԱՄԲԻՈՆ

ՊԱՇՏՈՆ

ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎ

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության

դոցենտ

1

Գերմաներենի

դոցենտ

5

Ռոմանական լեզուների

դոցենտ

9

Հայագիտության

դոցենտ

3

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության

դոցենտ

/ք.գ.թ./

1

Փիլիսոփայության և պատմության

դոցենտ /պ.գ.թ./

1

Հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների ԳՈՒ կենտրոն

դոցենտ

1

Պրոֆեսորադասախոսական կազմի դոցենտի թափուր պաշտոնի կարող են հավակնել.

 ա) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք,

 բ) առաջքաշման կարգով՝ գիտությունների թեկնածուի աստիճան  ունեցող, բայց դոցենտի գիտական կոչում  չունեցող անձինք, որոնք իրականացնում են դոցենտի պաշտոնին համապատասխանող գիտամանկավարժական ու ուսումնամեթոդական գործունեություն և ունեն առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:

Որևէ ամբիոնի դոցենտի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում ռեկտորի անունով,

բ) անձնագրի կամ ID քարտի  և սոցիալական քարտի պատճենները,

գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝  փակցված լուսանկարով (3x4 չափի), որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,

դ) ինքնակենսագրություն,  

ե) բարձրագույն կրթության դիպլոմի (դիպլոմների) պատճենը

զ) գիտական աստիճան(ների) դիպլոմի (դիպլոմների)  և գիտական կոչման (կոչումների)  վկայական(ների)  պատճեններ,

ե) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների և գյուտերի ցանկը՝ հաստատված ուսումնական հաստատության գիտքարտուղարի կողմից,

ը) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ՝ կցելով համապատասխան փաստաթղթերը (եթե առկա են),  

թ) վերջին 5 տարում անցած վերապատրաստումների վկայականները կամ հավաստագրերը (եթե առկա են),

ժ) տեղեկանք և (կամ)   բնութագիր վերջին աշխատանքի վայրից,

ի) ըստ պաշտոնի հավակնորդի հայեցողության՝ գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:

         Նախապատվությունը կտրվի մրցույթի մասնակից այն անձանց, ովքեր առավել կհամապատասխանեն ԵՊԼՀ-ի կողմից դոցենտի պաշտոնի անձնագրով սահմանված չափանիշներին:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2019թ. մարտի   14-ից մինչև ապրիլի  14-ը ներառյալ` ժամը 09:00-ից 18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի համապատասխան ֆակուլտետի խորհրդի քարտուղարին՝ (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42):

Տեղեկացնում ենք, որ մրցույթի արդյունքում ընտրված անձի հետ պայմանագիրը կնքվելու է 2019թ. սեպտեմբերի 1-ից: 

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական

 լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ