Ներկայացնում ենք ԲՊՀ-ում 2022-2023 ուսումնական տարվա հայցորդության ձևակերպման անհրաժեշտ փաստաթղթերը
Ստորև ներկայացնում ենք Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում 2022-2023 ուսումնական տարվա հայցորդության ձևակերպման անհրաժեշտ փաստաթղթերը.
1. Դիմում ԲՊՀ հիմնադրամի ռեկտորի անունով:
2. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները: Գործերը հանձնելիս ներկայացնել նաև բնօրինակները:
3. Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին):
4. Նամակ-նպատակ (մեկ տպագիր էջի սահմանում):
5. Հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ (առնվազն 20 տպագիր էջի սահմանում):
6. Ինքնակենսագրություն:
7. Երեք լուսանկար (3 x 4 չափսի):
8. Անձնական թերթիկ (լրացված):
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 8-ը:
Փաստաթղթերը ներկայացնել ԲՊՀ (1410 սենյակ)