Մրցույթ՝ «Իմ Էրազմուս+ պատմությունը» թեմայով
17.01.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Ուշադրությու՜ն

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերին մասնակցած ուսանողներին:

Ունե՞ս ստեղծագործ միտք, հնարամի՞տ ես և սիրու՞մ ես հետաքրքիր պատմություններ պատմել: Այդ դեպքում այս հայտարարությունը հենց քեզ համար է, քանի որ  ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը հայտարարում է մրցույթ՝ «Իմ Էրազմուս+ պատմությունը» թեմայով:

Մրցույթին կարող են մասնակցել Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերին մասնակցած ուսանողները: Իսկ պատմությունները  պետք է համապատասխանեն  հետևալ չափորոշիչներին՝

  • Գրված լինեն մինչև 300 բառի սահմանում:
  • ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն ներկայացվեն մինչև 2019թ. հունվարի 30-ը ներառյալ:
  • Եվ իհարկե, լինեն զվարճալի, հետաքրքիր և զարմանալի:                                                                                                               

 

Լավագույն պատմությունները կտպագրվեն ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության կողմից հրատարակվող ամփոփիչ ամսաթերթում, կհրապարակվեն ԵՊԼՀ-ի կայքում և սոցիալական ցանցում և ամենակարևորը՝ կստանաս «ԵՊԼՀ-ի դեսպան» տիտղոսը և համապատասխան վկայականը:

Կիսվի՛ր քո պատմությամբ, խրախուսի՛ր մասնակցությունը Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերին և հենց դու կդառնաս «ԵՊԼՀ-ի դեսպան»-ը:

Սպասում ենք ձեր ստեղծագործ և հնարամիտ մտքերին: Պատմությունները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին. intrelbrusov@gmail.com