Մրցույթ ̀ ՉԺՀ բուհերում կրթություն ստանալու նպատակով
17.01.2020

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (11 կրթաթոշակային տեղ` 4 բակալավրիատ, 5 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա):

Փաստաթղթերն ընդունվում են սկսած 2020 թվականի հունվարի 17-ից մինչև հունվարի 27-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00: