Մրցույթ՝ ԲՊՀ-ի գրադարանի համալրման և մշակման բաժնի պետի թափուր հաստիքի համար
08.02.2021

 «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գրադարանի համալրման և մշակման բաժնի պետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար պահանջվում է.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն կամ բարձրագույն կրթություն համապատասխան վերապատրաստմամբ,
  • առնվազն 3 տարվա գրադարանային աշխատանքի փորձ,
  • գրադարանային գործի տեսության և պրակտիկայի տիրապետում,
  • մատենագիտության հիմունքների իմացություն և գործնական կիրառում,
  • տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներով և տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,
  • համակարգչային հիմնական գիտելիքների կիրառության իմացություն,
  • գրադարանային գործընթացների ավտոմատացման գործառույթների տիրապետում,
  • KOHA էլեկտրոնային կառավարման համակարգի տիրապետում,
  • աշխատանքային օրենսդրության, կազմակերպման և ղեկավարման հիմունքներ,
  • օտար լեզուների իմացություն (ցանկալի է):

Դիմողները պետք է ուղարկեն ինքնակենսագրություն (CV) մինչև 2021թ. մարտի 5-ը ներառյալ, միայն աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գրադարանի տնօրենի պաշտոնակատար Լ. Սաֆարյանի էլ. հասցեին՝ brusovlibrary1@gmail.com:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 060-830-111 (ներքին 3-09 կամ 3-04) հեռախոսահամարով: