Միջազգային մագիստրոսական ծրագիր՝ Հունգարիայի Սեգեդի համալսարանում
24.05.2019

Հունգարիայի Սեգեդի համալսարանը, Լիլի քաղաքագիտության ինստիտուտի համագործակցությամբ, ֆրանսիախոս ուսանողներին առաջարկում է եվրոպագիտության միջազգային մագիստրոսական ծրագիր:

Ծրագիրը բաց է բոլոր ուսանողների համար, որոնք առանձնահատուկ հետաքրքրված են եվրոպական ինտեգրման և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի առանձնահատկություններին բնորոշ հարցերով:

Միջազգային մագիստրոսական ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ՝ http://bit.ly/2YJquse: