Միջազգային ֆորում ԵՊԼՀ-ում՝ նվիրված Կոնֆուցիուսի ինստիտուտի հիմնադրման տասնամյակին
12.06.2019
+374 11 300 150
info@brusov.am

Սիրով տեղեկացնում և հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հիմնադրման տասնամյակին նվիրված «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը. լեզուների դասավանդման հիմնախնդիրները «Մեկ գոտի, մեկ ուղի» ռազմավարության համատեքստում» խորագրով միջազգային ֆորումին, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 13-ին ԵՊԼՀ-ի Մեծ դահլիճում:

Ֆորումի նպատակն է ծանոթացնել ՀՀ կրթության ոլորտի լեզվաքաղաքականությանը և հաստատել գործնական հարաբերություններ չինարեն և այլ օտար լեզուներ դասավանդող տարբեր ուսումնական հաստատությունների միջև: Այն կնպաստի ՀՀ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական, փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը: