МГИМО-ն և ՌԳ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2023/2024 թթ. ուստարվա համար ընդունելություն
Տեղեկացնում ենք, որ ՌԳ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ /МГИМО/) և ՌԳ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2023/2024 թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն:
2023/2024 թթ. ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 9-ն է` 5 բակալավրիատի, 3 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ:
ՌԳ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից 2023/2024 ուսումնական տարվա համար ընդունելությունը նախատեսվում է միայն մագիստրագուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: ՌԳ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր' կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից:
Հայտնում ենք, որ ՀՀ-ին հատկացված քվոտաներով նշված ԲՈԻՀ-ում ուսումն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը, տեղերի առկայության պարագայում, նույնպես վճարովի է:
Վերը նշված ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերին դիմելու համար ՀՀ ԱԳՆ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2023 թ. ապրիլի 27-ը: Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է փոխանցվեն secretariat@mfa.am էլ. հասցեին:
ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով,
ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
ատեստատի պատճենը (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճենը (մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում)` ներառյալ ներդիրները, արական սեռի դիմորդների պարագայում` կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,
ինքնակենսագրություն` շարադրված ազատ ոճով,
2 գունավոր լուսանկար 3X4 չափսի: