Մեկնարկում է ՄՄՈւՀ-երի շրջանավարտների դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացը
Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների սիրելի՛ շրջանավարտներ,
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկում է 2024-2025 ուսումնական տարում միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակման դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացը։
Կից ձեզ ենք ներկայացնում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսուցանվող մասնագիտությունները և տեղերը, որոնց գծով թույլատրվում է 2024-2025 ուսումնական տարում միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակումը։
Խնդրում ենք համալսարան ներկայանալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, ինչպես նաև կցել լրացված դիմումը և հայտը:
Դիմումները և փաստաթղթերը ընդունվելու են սույն թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 30-ը, 1-ին մասնաշենք 1302 սենյակում:
Կից ներկայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 52-20-20 /ներքին 210 կամ 290/ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00 -17:30: