Մեկնարկում է ԵՊԼՀ ՈՒԽ ֆակուլտետային նախագահների և ԵՊԼՀ պատվիրակների ընտրության գործընթացը
08.11.2019
+374 11 300 150
info@brusov.am

ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2019

Հարգելի ԵՊԼՀ ուսանողներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ նոյեմբերի 11-15 ԵՊԼՀ բոլոր ֆակուլտետներում սկսվում է պատվիրակների ընտրության գործընթացը՝ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի պատվիրակների կազմը ձևավորելու համար:

Խնդրում ենք բոլորին ակտիվորեն մասնակցել:

Հարգանքներով՝ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի ընտրական հանձնաժողով

—————————————

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ԵՊԼՀ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ նոյեմբերին սկսվում է ԵՊԼՀ ՈՒԽ ֆակուլտետային նախագահների և ԵՊԼՀ պատվիրակների ընտրության գործընթացը:

  • 11-15 նոյեմբեր 2019թ. ԵՊԼՀ բոլոր ֆակուլտետներում պատվիրակների ընտրության կազմակերպում՝ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի պատվիրակների կազմը ձևավորելու համար,
  • 11-20 նոյեմբեր 2019թ. ԹՄՀ, ՍԳՍ, ՌՕԼ և ԿՄՄ ֆակուլտետների նախագահների թեկնածուների փաստաթղթերի ընդունում մինչև նոյեմբերի 20-ը ժամը 16:00 (փաստաթղթերի ընդունումը ԵՊԼՀ գրասենյակ),
  • 20 նոյեմբեր 2019թ. ժամը 17:30 թեկնածուների հաստատում,
  • 21-25 նոյեմբեր 2019թ. ՈՒԽ ֆակուլտետային նախագահների բաց քննարկում և քարոզարշավ,
  • 26 նոյեմբեր 2019թ. ՈՒԽ ֆակուլտետային նախագահների ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՕՐ (ժամը 10:00-16:00, անցկացման վայրը կհամաձայնեցվի ԵՊԼՀ ադմինիստրացիային հետ համատեղ),
  • 26 նոյեմբեր 2019թ. ժամը 18:00 ընտրությունների նախնական տվյալների հրապարակում,
  • 27 նոյեմբեր 2019թ. ՈՒԽ ֆակուլտետային նախագահների ընտրությունների բողոքարկման օր ժամը 10:00-15:00 (փաստաթղթերի ընդունումը ԵՊԼՀ գրասենյակ),
  • 27 նոյեմբեր 2019թ. ժամը 16:30 Ընտրական հանձնաժողովի նիստ բողոքների քննարկման նպատակով,
  • 28 նոյեմբեր 2019թ. ժամը 11:00 Ընտրական հանձնաժողովի նիստ՝ արդյունքերի պաշտոնական հրապարակում:

Հարգանքներով՝ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի ընտրական հանեձնաժողով