Մեկնարկում է CasaKey 2025 բիզնես խնդիրների լուծման մրցույթը
19.03.2025

CaseKey Բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2025-ի մասնակցության հայտերը բաց են։

Պատրա՞ստ եք դիմակայել իրական աշխարհի մարտահրավերներին: Սա ձեր հնարավորությունն է ցուցադրելու ձեր ռազմավարական մտածողությունը, կրեատիվությունը և թիմային աշխատանքի հմտությունները:

Հայտերը բաց են անհատների, թիմերի և բիզնես քոուչերի համար մինչև մարտի 31-ը:  Այս տարի մրցույթի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել տեղական և միջազգային հեղինակավոր էքսպերտների կողմից մշակված կրթական ծրագրին։  

Գրանցվել կարող եք այստեղ ՝ https://casekey.org

Բաց մի թողեք նախորդ 4 տարիների ամենամասշտաբային մրցույթը և ինքներդ ձեր հմտությունները փորձարկելու և իրական բիզնեսի իրական խնդիրները լուծելու հնարավորությունը:

«Նախորդ տարվա մասնակիցներն այժմ մրցում են Սերբիայում և Հունգարիայում։ Դա կարող ես լինել դու 2026 թվականին»

Հավելենք, որ այս տարի CaseKey-ն կանցկացվի արդեն 5-րդ անգամ։ Նախորդ տարիներին ծրագիրը ստացել է ավելի քան 3500 հայտեր, և մրցույթին մասնակցել է ավելի քան 700 ուսանող: Նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք մեկնել են ԱՄՆ և Եվրոպա` մասնակցելու միջազգային բիզնես խնդիրների լուծման լավագույն մրցույթներին։

Լրացուցիչ տեղեկության համար կարող եք կապվել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ General@nationinaction.com