Մեկնարկում է 2021-2022 ուստարում ՄՄՈՒՀ-երի (քոլեջների) բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակման դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացը
13.07.2021

Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների սիրելի՛ շրջանավարտներ,

Սույն թվականի հուլիսի 15-ից Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարում միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակման դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացը։

Կից ձեզ ենք ներկայացնում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսուցանվող մասնագիտությունները և տեղերը, որոնց գծով թույլատրվում է 2021-2022 ուսումնական տարում միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակումը։

Ձեզ ենք ներկայացնում նաև «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը՝ https://bit.ly/3AVP2Cq:

Դիմումները և փաստաթղթերը ընդունվելու են մինչև 2021 թվականի օգոստոսի 30-ը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060 830-120, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 9:00-ից մինչև 18:00։