Մայիսի 17-ին ԵՊԼՀ-ում տեղի կունենա բաց հանդիպում ՈԱԱԿ-ի փորձագիտական խմբի հետ
15.05.2019
+374 11 300 150
info@brusov.am

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ,

Ս. թ. մայիսի 14-17-ը ԵՊԼՀ հերթական հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով ԵՊԼՀ-ում է գտնվում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը (ներառյալ մեկ միջազգային փորձագետ):

Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենում ԵՊԼՀ անձնակազմի և ուսանողների հետ ԵՊԼՀ նիստերի փոքր դահլիճում:

Մայիսի 17-ին ժամը 12:20-12:50 նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:

ԵՊԼՀ-ի ներկայացուցիչները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը, խնդրում ենք նախապես գրանցվել՝ կապ հաստատելով փորձագիտական այցի համակարգող Լիլիթ Պիպոյանի հետ (Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հավատարմագրման մասնագետ) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 696005 կամ էլ. փոստով՝ l.pipoyan@anqa.am:

Հարգանքով՝

Որակի ապահովման և բարեփոխումների կենտրոն