«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Համալսարանական շարունակական կրթության բաժինը և ԲՊՀ գիտական գրադարանը անցկացնում են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ գրադարանավարների համար:
Դասընթացների նպատակն է ծանոթացնել գրադարանավարներին ժամանակակից գրադարանային միտումներին, գրադարանների ռազմավարությանը և քաղաքականությանը, մարտահրավերներին, ժամանակակից գրադարանային բառապաշարին և եզրույթներին, ինչպես նաև ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ: Այդ ամենը կիրականացվի տեսական և գործնական աշխատանքների միջոցով, հետևյալ թեմաներով՝
- Գրադարանային ֆոնդի մշակում, հաշվառում, գույքագրում և սպասարկում
- Ժամանակակից գրադարանը` որպես տեղեկատվութան աղբյուր և բազմալեզու միջավայր
- Գրադարանավարների՝ դպրոցականների հետ աշխատելու առանձնահատկությունները
- Մատենավարության հիմունքներ․ Կոհա քարտագրում USMARC թվային ձևաչափով
- Գրադարանայինգործունեության գովազդ, մարքեթինգ և PR
- Գրադարանային գործունեության իրավական կարգավորում. Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ
- Օգտակար հղումներ, որոնման համակարգեր համացանցում
- Գրադարանից օգտվողներին մշակութային, կրթական և ժամանցի ծառայությունների մատուցման նոր ձևեր։
Դասընթացը վարելու են ԲՊՀ գիտական գրադարանի մասնագետները:
Դասընթացը կիրականացվի ք.Երևան, Թումանյան 42 հասցեում, 10-13 հոգանոց խմբով։
Ըստ հայտերի թվի՝ կազմվելու են խմբեր դասընթացը առկա կամ հեռավար ձևաչափով անցկացնելու համար։
➢ Դասընթացի անցկացման ժամանակահատված՝
- հոկտեմբերի 15-17 (առկա)
- հոկտեմբերի 22-24 (հեռավար)
➢ Դասընթացների տևողությունը օրական հինգ ժամ է՝ ներառյալ երկու ընդմիջում:
➢ Դասընթացի արժեքը՝
Առկա ձևաչափի դեպքում 30.000 ՀՀ դրամ:
Հեռավար ձևաչափի դեպքում 20.000 ՀՀ դրամ:
Վճարն իրականացվում է փոխանցմամբ 11815000773000 հաշվեհամարին (Այդի Բանկ): Տեղերը սահմանափակ են:
➢ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/PnqDeq2aqKkUGTf98
➢ Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 10-ը։
➢ Հարցերի դեպքում գրեք մեր էլ. փոստի հասցեին՝ bryusov.qe@gmail.com կամ զանգահարեք 010 522 020 (2-69) հեռախոսահամարով աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:30:
Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման դասընթացի օրակարգին ծանոթացեք այստեղ՝ https://brusov.am/website/documentation/files/9210d660.pdf