Կրթաթոշակի հրավեր՝ Մաչերատայի համալսարանի կողմից
19.04.2019

Իտալիայի Մաչերատայի համալսարանը հրավիրում է օտարերկրյա հետազոտողներին՝ դիմելու Մարիա Սքոդոդսկայա-Կուրի անհատական ​​կրթաթոշակի/ ֆելոուշիփի (Marie Skłodowska-Curie Individual Fellowship -MSCA-IF) դրամաշնորհին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորման միջոցով հնարավորություն է տրվում աշխարհի լավագույն և հեռանկարային հետազոտողներին եվրոպական հաստատությունում հետազոտական ​​աշխատանքներ իրականացնել:

Դրամաշնորհին կարող են դիմել դոկտորական կրթություն ստացած կամ ավարտելուց հետո առնվազն 4 տարվա հետազոտական աշխատանքային փորձ ձեռք բերած հետազոտողները:

ԵՄ-ի հետաքրքության շրջանակներում գիտական ​​և տեխնոլոգիական հետազոտությունների բոլոր ոլորտները կարող են ֆինանսավորվել: Խնդրում ենք հաշվի առնել, որ Մաչերատայի համալսարանը կենտրոնանում է բացառապես սոցիալական և հասարակագիտական ուղղվածության վրա:

Հետազոտողին տրամադրվում է հիմնական ամսական աշխատավարձը և շարժունակության դրամաշնորհը: Հյուրընկալող հաստատությունները ստանում են դրամաշնորհ անուղղակի ծախսերի և հետազոտական ​​նյութերի հավելյալ ներդրման համար:

 Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից դիմորդների համար վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 15-ն է:

Մանրամասների համար հետևեք հղմանը.

https://www.unimc.it/it/unimc-comunica/news/marie-curie-individual-fellowships-at-unimc